Կորինտիանսի հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է վերադառնալ Իտալիա
Спорт«Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Իտալիա: 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հաստատելով, որ գտնվում է Միլանում: Նրա գործակալ Ռիկարդո Նապոլիտանոն նշել է, որ Եվրոպա վերադառնալու բանակցությունները այժմ ընթանում են:
«Պատոն ցանկանում է վերադառնալ ոչ միայն Եվրոպա, այլեւ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի կարգավիճակին: Մենք տարբեր առաջարկներ են քննարկում: Նա արդեն բազմաթիվ ակումբներ է փոխել, լուծել է նախկինում առակա առողջական խնդիրները: Իտալիայում 2-3 ակումբ կա, որոնցում նա կարող է հանդես գալ, սակայն այժմ որեւէ բան չեմ կարող ասել»,- նշել է գործակալը: