Դրոգբան հնարավոր է դառնա Հիդինկի օգնականը
Спорт«Մոնրեալ Իմփեքթի» հարձակվող Դիդյե Դրոգբան հնարավոր է դառնա «Չելսիի» նշանակվելիք գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի օգնականը:
Ինչպես հայտնում է «France Football»-ը, «ազնվականների» նախագահ Ռոման Աբրամովիչը 37-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել:
Դրոգբան ներկա է եղել «Չելսի» - «Սանդերլենդ» (3:1) հանդիպմանը և այն դիտել Աբրամովիչի և Հիդինկի հետ:
Նշվում է, որ հարցում հստակություն կլինի վաղը՝ դեկտեմբերի 21-ին: