ՀՖՖ նախագահը շնորհավորել է Սամվել Ղասաբօղլյանի 60 ամյակը
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Բարձր գնահատելով Սամվել Ղասաբօղլյանի ավանդը հայկական ֆուտբոլում՝ ՀՖՖ նախագահը մասնավորապես նշել է. «Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, ովքեր, 70-ական թվականների վերջերին ընդգրկվելով Երևանի «Արարատի» հիմնական կազմում, նոր լիցք հաղորդեցին հայկական ֆուտբոլին՝ բազմաթիվ անմոռանալի պահեր պարգևելով մեր ֆուտբոլի երկրպագուներին: Միշտ նվիրվածությամբ ծառայելով հայկական ֆուտբոլին՝ Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ որակներով, մարդկային իր նկարագրով օրինակ է հանդիսացել մեծ ֆուտբոլ ոտք դրած բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների համար»:
ՀՖՖ նախագահը առողջություն և բարօրություն է մաղթել անվանի ֆուտբոլիստին: