Երջանիկ եմ «Բորուսիա»-ում և ցանկանում եմ առավելագույնն անել թիմի համար. Մխիթարյան
СпортՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երջանիկ է գերմանական թիմում և ցանկանում է առավելագույնն անել թիմի համար: «Ես «Բորուսիա»-ին փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորն սպասում են ինձնից, և այս տարի կարծես ավելի մոտ եմ դրան. գոլեր եմ խփում, գոլային փոխանցումենր կատարում ու շատ ուրախ եմ դրա համար: Այս պահին ամեն ինչ լավ է, սակայն դա բավարար չէ. պետք է շարունակեմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ ու փոխանցումներ կատարեմ, ինչն օգտակար կլինի թե՛ ինձ, թե՛ ասել է Մխիթարյանը:
Միաժամանակ, ՀՀ ընտրանու ֆուտբոլիստը նշել է, որ ակումբում ունեն նոր մարզիչ՝ նոր փիլիսոփայությամբ ու խաղաոճով, ուստի փորձում են անել այն ամենն՝ ինչ մարզիչը պահանջում է: «Ուրախ ենք, որ կարողանում ենք այդ ամենը լավագույնս կատարել։ Մեր նպատակն է պայքարել Բունդեսլիգայի լավագույն եռյակում գտնվելու համար, որպեսզի որակավորվենք Չեմպիոնների լիգային, քանի որ բոլորս էլ գիտենք՝ այդ մրցաշարն ավելի լավն է, քան Եվրոպա լիգան։ Իսկ Չեմպիոնների լիգա դուրս գալու դեպքում կպայքարենք որքան հնարավոր է ավելի առաջ գնալու համար»,- ասել է Մխիթարյանը:
Միաժամանակ, գերմանական Sportal.de-ն հայտնել է, որ դորտմունդիցները պատրաստվում են մինչ 2019 թվականը երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը, որն ավարտվում է 2017 թվականին: Նախատեսվում է նաև, որ Հայաստանի ընտրանու կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը ներկայիս 5,5 մլն եվրոյից կհասնի 7,5 մլն-ի: