Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է whoscored.com-ի կազմած Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլային ընտրանու ավագը, ով Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 17 տուրում խփել է 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում, whoscored.com-ի կողմից ստացել է 7,9 միջին գնահատական՝ 10 բալային սանդղակով:
Ի դեպ, Մխիթարյանը դորտմունդյան ակումբը ներկայացանող միակ ֆուտբոլիստն է պորտալի կազմած խորհրդանշական հավաքականում:
