Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հրանուշ Հակոբյանը կարևորել է սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում դեկտեմբերի 22-ին կայացած նախարարին կից ատյանի հերթական նիստում քննարկվել է երեք հարց:  

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի 2016 թվականի աշխատանքային ծրագրերի և 2016 թվականին  ՀՀ Սփյուռքի նախարարին կից ատյանում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զեկուցել է սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար  Ֆ. Զաքարյանը: Զեկուցողը նշել է, որ 2016 թվականին ևս իրականացվելու են սփյուռքահայերի ինտեգրման, սփյուռքի երիտասարդների  հայրենաճանաչության «Արի տուն»,«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Ֆ. Զաքարյանը շեշտել է, որ սփյուռքի նախարարության բյուջեն ուղղվել է կրթամշակութային, սփյուռքահայերի ինտեգրման, խորհրդաժողովների կազմակերպման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Զեկուցողը ներկայացրել է 2016թ. ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության ծրագիր ժամանակացույցը:

Նախարարը կարևորել է նախարարության աշխատակազմի hամակարգված աշխատանքը, հավելել, որ անհրաժեշտ է նշել 2016 թ. նախատեսված աշխատանքների ոչ միայն ժամկետները, նաև՝ պատասխանատուներին և արդյունքները:

Համագործակցության հուշագիր կնքած կազմակերպությունների հետ 2015 թ. իրականացրած ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ զեկուցել է համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը:

Զեկուցողը նշել է, որ ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի՝ 2014թ. սկսած ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական տարբեր կազմակերպությունների՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել է համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր: Անդրադարձ է կատարվել հուշագրերի ու համաձայն ագրերի շրջանակներում իրագործված ծրագրերին ու միջոցառումներին: Ներկայացվել են նաև 2016թ. նախատեսված միջոցառումները: Կարևորվել է «Համաշխարհային հայկական կոնգրես» և «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ների հետ համատեղ անցկացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ՝ Կարո Սասունուն նվիրված գիտաժողովի կազմակերպումը, ԱՄՆ Համազգայինի «Սայաթ-Նովա» երգչախմբի և Մոնրեալի Համազգայինի «Պետրոս Ադամյան» թատերախ մբի հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանում, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հետ՝ կազմակերպության 60-ամյակին նվիրված ձեռնարկների կազմակերպումը, Հայ օգնության միության հետ՝ ՀՕՄ-ի հայաստանյան գրասենյակի 25-ամյակի հանդիսության կազմակերպումը: Զեկուցողը նշել է, որ 2016թ. հուլիս-օգոստոսին նախատեսվում է «Աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողների համաժողով»՝ «Համազգային հայ կրթական և մշակութային միության»,  «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության, ՌՀՄ ՀՀԿ և ՀՄԸՄ աջակցությամբ:

Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության հաշվետվությունը ներկայացրել է մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Շագոյանը: Զեկուցողը նշել է, որ վարչության գործունեության առանցքային ուղղությունն «Աջակցություն մերձավոր սփյուռքին» ծրագրի իրականացումն  է, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հայ­կա­կան համայնքներին մշտապես աջակցություն ցուցաբերելը, Սփյուռքի նախարա­րության ծրագրերին նրանց մասնակցության ապահովումը։ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը համակարգում է Վրաստանի, Թուր­քիայի, Աբխազիայի, Հյուսիսայի ն Կովկասի՝ Ադըղեայի, Կաբարդինո-Բալկարիայի, Դա­ղ­ս­տանի, Կարաչաևո-Չերկեսիայի, Հյուսիսային Օսիա-Ալանիայի, Հարավային Օսե­թիայի, Ինգուշեթիայի, Չեչենական Հանրապետությունների և Ստավրոպոլի երկրա­մասի հայ համայնքների հետ կապը և «Հայրենիք-Սփյուռք» գոր­ծակցությունը:

Ամփոփելով 2015թ. վերջին նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձռել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, անցած տարվա ձեռքբերոմներին ու բացթողումներին,  և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: 

 

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»