Երբ իմանաք, թե ում են դիմահարդարում այս պարագաներով, կյանքում դրանց մատով չեք դիպչի (լուսանկարներ)
Ավելին քան փաստեր
Իսայ Օուենսը հուղարկավորություններով հետաքրքված էր դեռևս 5 տարեկանից, երբ այն ֆերմայում, որտեղ ապրում էր, սատկած շներ ու կատուներ էր թաղում։ Իսկ երբ ձեռք տվեց մահացած մորաքրոջ գլխին, այդժամ վերջնականապես հասկացավ, որ իր առաքելությունը թաղումներ կազմակերպելն է։
1969 թ.–ին, Նյու Յորքի թաղման ծառայությունների ինստիտուտն ավարտելուց հետո, նա Հառլեմում սեփական թաղման բյուրոն բացեց, որը գործում է արդեն 46 տարի։
Իսայի վարպետությունը կայանում է նրանում, որ նա «ստիպում» է հանգուցյալներին ժպտալ, ասես նրանք դրախտ են ընկել։





























