Բլատերը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին
СпортՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով ֆուտբոլային գործունեությունից հեռացվել է 8 տարով, հայտարարել է, որ իր կարիերան մոտեցել է ավարտին: «Ես ավարտել եմ իմ աշխատանքը ֆուտբոլում: Ես կորցրել եմ հավատը մեր կազմակերպության նկատմամբ մայիսի 27-ից՝ ամերիկյան իշխանությունների միջամտությունից հետո: Եվ հենց այդ օրը ՖԻՖԱ-ն ներկայացվել է որպես խուլիգանական կազմակերպություն: Իմ և Պլատինիի որակազրկումը «նոնսենս» է: Համաձայն շվեյցարական օրենսդրության, որպեսզի քեզ որակազրկեն 8 տարով, պետք է սպանություն կատարած լինես կամ բանկ թալանած»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Բլատերը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ ՄիշելՊլատինին 8 տարով որակազրկվել են ֆուտբոլայինգործունեություն իրականացնելու իրավունքից: Բլատերի ևՊլատինիի վստահեցումները գումարային փոխանցումկատարելու բանավոր պայմանավորվածության վերաբերյալհավաստի չեն համարվել և մերժվել են: Բլատերը տուգանվել< span> է 50 հազար շվեյցարական ֆրանկով, իսկ Պլատինին՝ 80հազար:
Հոկտեմբերի սկզբին երկու ֆունկցիոներները 90 օրով զրկվել էին ֆուտբոլային գործունեությունից՝ կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով: 2011 թվականին Պլատինին Բլատերից ստացել է 2 մլն շվեյցարական ֆրանկ: Պլատինին վստահեցրել է, որ այդ գումարը նա ստացել է 1999-2002թվականներին ՖԻՖԱ-ի համար գործունեություն ծավալելու բանավոր պայմանավորվածության արդյունքում: Պլատինիի և Բլատերի նկատմամբգործ է հարուցվել նոյեմբերի վերջին: Տեղեկացվում էր նաև, որ երկուսն էլ կարող են որակազրկվել ցմահ: