Ռուս փորձագետը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում
ПолитикаՌուսաստանի Դաշնության նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ոչ միայն կարեւորում է Հայաստանի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, այլեւ բարձր գնահատում օրեր առաջ Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստում: Մարտինովը հիշեցնում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն առաջինն էր, որ աջակցեց Ռուսաստանին ՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը հարվածելուց հետո:
Կայացած տեսակամուրջի ժամանակ Մարտինովը շեշտում է, որ Հայաստանը իրադարձությունների, տարածաշրջանային էպիկենտրոնում է: «Հետեւաբար այդ աջակցությունը շատ կարեւոր է եւ արժանի է գնահատանքի»,- ասաց փորձագետը:
«Մենք լավ ենք հիշում պատմությունը, առնչություն ենք ունեցել ռուս-թուրքական հարաբերություններին ոչ թե վերջին 100-ամյակի ժամանակ, այլ՝ ավելի վաղ: Մեր դիրքորոշումը ելնում է դաշնակցային հարաբերությունների մեր պատկերացումներից»,- շեշտել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ Հայաստանը ոչ թե «ֆորպոստային» իրավիճակից ելնելով է աջակցում ՌԴ-ին, այլ հաշվի է առնում դաշնակցական եւ ռազմավարական հարաբերությունները: