Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ. Սերժ Սարգսյան

Экономика

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից դեկտեմբերի 23-ին Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. 

«Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին և հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին:

Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել:

Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ: Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ-շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից և չհիմնավորված քայլերից: Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր:

2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երևույթներով: Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի և մետաղների գները շարունակեցին դրսևորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում և հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների արժույթների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձևավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ-երկու օրվա ընթացքում թռիչքաձև ճշգրտվեցին՝ հանգեցնել ով ներքին ֆինանսական շուկաներում խուճապի: Այս ամենը զուգորդվեց նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումներով և «տնտեսական պատժամիջոցների պատերազմի» շարունակականության դրսևորումներով:

Արտաքին աշխարհի վերոնշյալ զարգացումների պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն՝ ի դեմս ցածր գնաճային միջավայրի և հարաբերականորեն կայուն ազգային արժույթի, ինչպես նաև գրանցել տնտեսական աճ, ակնհայտորեն, դյուրին գործ չէ: Այնուամենայնիվ, 2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից: Այսպես՝ 2015թ. հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ: Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0%:

Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետակա ն հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը: Մենք 8.5% տոկոս աշխատավարձի աճի պայմաններում ունենք 9.7% աճ պետական հատվածի աշխատավարձերի պարագայում: Պետք է փաստել նաև, որ այս զարգացումներն ուղեկցվել են արժութային շուկայում հարաբերական կայունությամբ. դրամի միջինի ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 4.4%-ով: Ընդ որում, կարևոր է նշել այն, որ փոխարժեքի նման վարքագիծը համահունչ է եղել տնտեսական հիմնարարների վարքագծին, և մակրոտնտեսական քաղաքականության պատասխանատուներն իրենց կշռադատված գործողություններով չեն ստեղծել փոխարժեքի արհեստածին մակարդակ և ապագայում կտրուկ ճշգրտման վտանգ:

Սա է ներկա պատկերը: Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից: Միայն այդ կերպ մենք կգտնենք և կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ:

Անցած տարի մենք շարունակել ենք բարեփոխումների ակտիվ իրականացման քաղաքականությունը, ինչը չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից: Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» արձանագրումով Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանը նաև առաջընթաց է արձանագրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» և Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» ցուցանիշում:

Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարևորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը: Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, և դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Գալիք տարվա ընթացքում պետք է հետևողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ:

Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար: Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ: Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական և կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար: Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար և միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները:

Հարգելի՛ գործարարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ սեր և համերաշխություն ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր ձեռնարկներին: Վստահ եմ, որ դուք ունակ եք ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու և առաջ տանելու»:

 

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России