Պան Գի Մունը հուսով է, որ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը կմոտեցնի ԼՂ խաղաղ գործընթացը
ПолитикаՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեը դեկտեմբերի 19-ին բանակցություններ են վարել Բեռնում:
«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն ընձեռեց քննարկելու հրադադարի ռեժիմի խախտումների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազեցմանն ուղղված գործնական քայլերը, որպեսզի մոտեցնեն խաղաղ գործընթացը»,- ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:
Պան Գի Մունը նաեւ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք կազմակերպել էին Շվեյցարիայի գագաթնաժողովը: Նա հորդորել է Բաքվին եւ Երեւանին՝ Մինսկի խմբի հետ սերտորեն համագործակցել լարվածության հետագա թուլացման շուրջ, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների: