Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ ենք համակարգչի մկին «մուկ» ասում (լուսանկարներ)

«Մկնիկ», «քուքի», «սպամ»… այս բոլոր բառերը կարող են երկու տարբեր նշանակություն ունենալ: Այս ընդհանրական եզրույթները նոր նշանակություն են ստանում տեխնոլոգիաների աշխարհում: Առօրյա բառերը վերցվում են բառարանից և միանգամայն այլ նշանակություն ստանում՝ հարստացնելով համակարգչային եզրութաբանությունը: Հաճախ մարդիկ չեն սահմանափակվում արդեն իսկ գոյություն ունեցող եզրույթներին նոր իմաստ հաղորդելով: Ինտերնետի նոր զարգացումները սահմանելու համար նրանք ստեղծում են մի շարք նորաբանություններ, ինչպիսիք են «մեմը», «վեբլոգը» և այլն:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են այս եզրույթներն առաջացել: Մենք մտածել ենք: Այստեղ ներկայացված է 7 պատմություն տեխնոլոգիական աշխարհի ամենահայտնի ու ամենագործածական բառերի ծագումնաբանության մասին:

 1  Մկնիկ

mouse22

Նշանակությունը՝ նավիգացիոն սարք, որն օգտագործվում է համակարգիչների հետ:

Ծագումնաբանությունը՝ ոչ ոք, անգամ դրա ստեղծող Դուգլաս Էնգելբարտը ստույգ չգիտի «մկնիկ» բառի ծագումնաբանության մասին:

1968 թ.-ի համաժողովին իր գյուտը ներկայացնելիս Դուգլասն ասաց.

– Ես չգիտեմ, թե մենք ինչու ենք այն անվանում մկնիկ: Այն պարզապես ստեղծման պահից ի վեր այդպես է անվանվել, և մենք երբեք չենք փոխել այդ անվանումը:

Super Kids–ին տված մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ ոչ ոք չէր կարողանում վերհիշել «մկնիկ» բառի ծագումը, սակայն այն պոչավոր մկան տեսք ուներ, և նրանք լաբորատորիայում այդպես էլ անվանեցին այդ սարքը: Ռոջեր Բեյթսը, ով այդ ժամանակ զբաղված էր մկնիկի ստեղծման աշխատանքներով, այլ կերպ է հիշում այդ ամենը: «Թե ինչ ասաց դաշտամուկը» գրքում նա նշել է, որ համակարգչի էկրանի կուրսորը կոչվում է «CAT», որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «կատու»: Այսպիսով, միանգամայն բնական է, որ կատուն պետք է հետապնդեր մկնիկին:

 2  Բլոգ

laptop

Նշանակությունը՝ անձնական վեբկայք, որտեղ կարելի է բազմաբնույթ գրառումներ կատարել և կիսվել հղումներով:

Ծագումնաբանությունը՝ այս եզրույթը «վեբլոգ» բառի կրճատ ձևն է: Այն ստեղծվել է 1997 թ.-ին Ջորն Բարգերի կողմից և վերաբերել նրա Robot Wisdom (թարգմանաբար՝ ռոբոտային իմաստություն) վեբկայքին: Ժամանակի ընթացքում այս եզրույթը կրճատվեց, և մարդիկ սկսեցին զանազան բլոգներ բացել և այցելել ուրիշների բլոգները:

 3  Քուքիներ

cookieՆշանակությունը՝  տվյալների փոքրածավալ բազա, որը պահպանված է բրաուզերի (դիտարկիչ)  մեջ:

Ծագումնաբանությունը՝  այս բառը ծագել է «magic cookies» (թարգմանաբար՝ կախարդական թխվածքաբլիթ) եզրույթից: Սա ավելի հին համակարգչային եզրույթ է, որը գրեթե միևնույն նշանակությունն  ունի, ինչ «քուքին»: Լոու Մոնտուլին՝ քուքիի ստեղծողը, իր բլոգում բացատրել է, թե ինչով է պայմանավորված այս բառի ընտրությունը:

«Ես լսել էի «magic cookie» եզրույթը քոլեջի օպերացիոն համակարգերի դասընթացի ժամանակ:  «Քուքին» ինձ դուր եկավ, քանի որ այն բարեհունչ բառ է: Ահա թե ինչու քուքիները ստեղծելուց հետո ես կանգ առա հենց «քուքի» անվանման վրա:

«Magic cookies» եզրույթի ծագումնաբանությունը պարզ չէ, սակայն ըստ որոշ վարկածների՝ այն առաջացել է հին վիդեոխաղերից, որոնցում խաղացողները միավոր վաստակելու և հաջորդ փուլ անցնելու համար պետք է կախարդական թխվածքաբլիթներ հավաքեին:

 4  Սպամ

spam
Նշանակությունը՝   անցանկալի էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք հիմնականում գովազդային բնույթի են
Ծագումնաբանությունը՝ «SPAM» բառը գործածության մեջ մտավ 1936 թվականին։ Այն վերծանվում էր որպես SPiced hAM (համեմված խոզապուխտ) և Hornel Foods ընկերության ապրանքանիշն էր: «SPAM» բառը ձանձրացնող գովազդի իմաստ ստացավ՝ համանուն ծիծաղաշարժ մանրապատման շնորհիվ: Մանրապատումը հեռարձակվել է Մոնթի Փայթոն ծաղրախմբի «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուստաշոուի ընթացքում: Մանրապատման իրադարձությունները տեղի են ունենում մի սրճարանում, որի բոլոր ճաշատեսակները պարունակում են լցոն («spam»)։ Երբ հեռուստաշոուի գլխավոր հերոսը, որը եկել է սրճարան իր կնոջ հետ, խնդրում է մատուցել իրենց առանց լցոնի կերակուր, մատուցողը բերում է լցոնիի չնչին պարունակությամբ կերակուր: Այցելուն զայրանում է, և վիկինգների երգչախումբը սկսում է երգել փառաբանական երգ լցոնի մասին, ինչից հետո սկսվում է թոհուբոհը։ Հեռուստաշոուի այդ հատվածում «spam» բառը հնչում է մոտավորապես 100 անգամ։

 5  Մեմ

mememe

Նշանակությունը՝  Գաղափար, լուսանկար, տեսանյութ, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ինտերնետում:
Ծագումնաբանությունը՝  1976 թ.-ին հրատարակված «Եսասեր գենը» գրքում գիտնական Ռիչարդ Դոկինզը գրել է, որ նա ցանկանում էր մի այնպիսի եզրույթ ստեղծել, որը կբնութագրեր մշակութային իմիտացիայի երևույթը: Նա կանգ առավ հունարեն «mimeme» (միմեմ) բառի վրա, որը թարգմանաբար նշանակում է «ընդօրինակում»: Նա կրճատեց այդ բառը՝ օգտագործելով «meme» (մեմ) տարբերակը, որպեսզի այն հանգավորվեր «գեն» բառի հետ: «Մեմ» բառը հիշեցնում է նաև ֆրանսերեն «même» բառը, որը նշանակում է «նույնը»: Ինտերնետի տարածմանը համընթաց այս եզրույթը ևս լայն տարածում ստացավ:

 6  Հակեր

hacker

Նշանակությունը՝ համակարգչային ոլորտի հանցագործ, ով ապօրինի կերպով մուտք է գործում տվյալների բազա:
Ծագումնաբանությունը՝ Հակերությունը միշտ չէ, որ բացասական երևույթ է համարվել: Տեխնոլոգիական զարգացումների վաղ շրջանում հակեր էին կոչվում այն մարդիկ, ովքեր լավ էին գլուխ հանում էլեկտրոնիկայից (ոչ միայն համակարգիչներից): Աստիճանաբար ձևավորվեց հակերային մշակույթ, որի ներկայացուցիչները դրական գործունեություն էին ծավալում տեխնոլոգիական աշխարհում: Մինչ օրս էլ տարբերակվում է դրական հակերություն և բացասական հակերություն: Դրական հակերությամբ զբաղվողները բացասական հակերությամբ զբաղվողներին ոչ թե հակեր, այլ քրեկեր (կոտրիչ) են անվանում:

 7  Միջցանցային պաշտպանության միջոց (firewall)

Նշանակությունը՝ պաշտպանական ծրագիր, որը միտված է պաշտպանել համակարգիչը վտանգավոր հակերներից և վիրուսներից:
Ծագումնաբանությունը՝  Այս եզրույթը գործածության մեջ է եղել հարյուրավոր տարիներ: Ուղիղ իմաստով «firewall» բառը նշանակում է հակահրդեհային պատ: Հակահրդեհային պատերը նախատեսված են շենքերը հրդեհի տարածումից պաշտպանելու համար, իսկ միջցանցային պաշտպանության միջոցը տեխնոլոգիաները վտանգավոր վիրուսների տարածումից պաշտպանելու գործառույթ ունի:

Եթե ցանկանում եք որևէ բան ավելացնել այս թեմայի վերաբերյալ, կարող եք լրացումներ կատարել մեկնաբանությունների բաժնում:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай