Հենրիխ Մխիթարյանը պարտական է Հայաստանի հավաքականին ու շնորհակալ բոլոր երկրպագուներին և քվեարկողներին
СпортՀայաստանի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել բոլոր քվեարկողներին և երկրպագուներին:
Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին հանդիպման լուսանկարը և կատարել հետևալ գրառումը.
«Պարտական լինելով Ազգային հավաքականին' այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»:
Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ և 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: