Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի տեսահոլովակում հայերեն շնորհավորել է երկրպագուների Ամանորը
СпортԳերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է տեսահոլովակ, որում Գերմանիայի առաջնության աստղերը ֆուտբոլասերներին շնորհավորում են Սուրբ ծնունդի և Ամանորի կապակցությամբ:
Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆուտբոլասերներին շնորհավորել է հայերեն:
Մյուս ֆուտբոլիստները ևս իրենց շնորհավորական խոսքը երկրպագուներին հղել են իրենց մայրենի լեզվով: