Մեսսի. Եթե Ռոնալդինյոն չխնդրեր, չէի վերցնի 10 համարի խաղաշապիկը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է իրեն բաժին հասել 10 համարի խաղաշապիկը։ Մինչ այդ այն պատկանում էր բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոյին:
«Մինչեւ ակումբից հեռանալու Ռոնալդինյոյի որոշում կայացնելը տեղի ունեցան որոշ իրադարձություններ։ Եւ նա մտածում էր «Բարսելոնան» լքելու մասին։
Նա ինձ ասաց, որ վերցնեմ իր խաղաշապիկի համարը։ Առանց մտածելու արեցի դա, սակայն, եթե նա չխնդրեր այդ մասին, չէի վերցնի այն»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «Los regalos del 10»-ը։