Վալդանոն աջակցել է Ռոնալդուին
Спорт«Ռեալի» նախկին տնօրեն Խորխե Վալդանոն աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին, ում վերջին շրջանում շատ են քննադատում:
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ռեալ»-«Ռայո Վալյեկանո» հանդիպման (10:2) ժամանակ, երբ հաշիվը 1:2 էր, Ռոնալդուն մոտեցել է սուլող երկրպագուներին և ժեստերով ցույց տվել, որ հոգնել է այդ պահվածքից: Պորտուգալացու նման վերաբերմունքն իսպանական մամուլում դարձել է քննարկումների առիթ:
«Կրիշտիանուն՝ իր առաջատարի կարգավիճակով, երկրպագուներին ցանկանում էր ցույց տալ, որ այդ պահին թիմին սուլոցները չէ, որ պետք էին: Նա իր պատասխանը գոլերի տեսքով տվեց»,-Վալդանոյի խոսքը մեջբերել է «Cadena Ser»-ից:
Հիշեցնենք, որ այդ խաղում Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ: