Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է սահմանում զոհված հայ զինվորների հոգեհանգստության արարողություն

Общество

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 17-18-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում առաջին անգամ տեղի է ունեցել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը` ընդլայնված կազմով։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համաժողովը նախագահել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովը կազմակերպել էին Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանային հոգևոր տեսչությունը, Իտալիայի Հայոց հովվությունը և, մասնավորապես, Բոլոնիայի հայ համայնքը։ Ժողովի կազմակերպմանն ու ընթացքին իրենց կարևոր մասնակցությունն էին բերել ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի վարիչ-տնօրեն Գևորգ Մկրտչյանը և տնօրենի օգնական Սերոբ Գալստյանը: Եվրոպայի բազմաթիվ երկրներից Բոլոնիա քաղաք էին ժամանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եվրոպայի թեմերի և հովվությունների երիտասարդաց միությունների ներկայացուցիչները։ Ժողովին ներկա էին ՀԵՀԵՄ Կենտրոնական խորհրդի ներ կայացուցիչները` ատենապետ Վահան Մարդյանի գլխավորությամբ:

Ժողովին իրենց մասնակցությունն են բերել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ, ինչպես նաև ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանային հոգևոր պատասխանատու ՀոգեշնորÕ ° Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Իտալիայի Հռոմի համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Դանիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի քարտուղար Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Արթուր սարկավագ Խունոյանը։

Դեկտեմբերի 17-ին` մինչև ժողովի բացումը, կատարվել է Գիշերային ժամերգություն, որի ավարտին ողջունի խոսքով հանդես է եկել Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: Այնուհետև ժողովը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը Բոլոնիայի «Սենտրգրոսս» հյուրանոցում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքով:

Ողջունելով Եվրոպայի տարբեր կողմերից հավաքված երիտասարդներին` Հովնան Սրբազանն ընդգծել է, որ նրանք  կոչված են դառնալու Աստծու պաշտոնյաներ, որպեսզի քրիստոնեական սիրով առաջնորդված՝ լինեն դեսպանները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Սրբազանն ամենքի անունից սրտի և երախտիքի ջերմ զգացումներ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով մշտապես օրհնում է Հայ եկեղեցու երիտասարդությանը և քաջալերում ՀԵՀԵՄ-ի առաքելությունը: «…Այսօր ՀԵՀԵՄ-ի պատմության մեջ բացվում է նոր էջ, և հաստատվում է նոր հանգրվան, երբ սկիզբ է առնում Եվրոպայի Հայոց թեմերի ՀԵՀԵՄ-ի ներկայացուցչական առաջին ժողովը, որն իրականություն է դարձել շնորհիվ Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդների ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանի, ինչպես նաև Բոլոնիայի համայնքի ատենապետ տիար Ոստան Անդրեասյանի նյութական աջակցության:

Բնականաբար, մեր խորին շնորհակալությունը բոլոր թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր ժողովին։ ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի հոգևոր տեսչությունը 2015 թ. փետրվարին տարածաշրջանի շրջագծից ներս նախապատրաստական ժողովներ հրավիրեց Բեռլինում, Բուխարեստում և Միլանում։ Բոլոր այս քաղաքներում կազմակերպված ժողովների ընթացքում քաջալերական զորակցություն ունեցանք թեմակալ առաջնորդների ու հովիվների կողմից։ Հավելենք, որ հիշյալ փետրվարյան ժողովների կազմակերպումը մեծապես նպաստեց ՀԵՀԵՄ-ի Պատգամավորական երրորդ ժողովի գումարմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ նախագահությամբ Վեհափառ Հայրապետի։

Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական առաջին ժողովը նկատում և արձանագրում ենք մեծագույն քայլ, որին պետք է հաջորդի նաև երիտասարդների ավելի ընդարձակ խորհրդաժողով: Իսկ նպատակը Եվրոպայի ներկայացուցչական սույն ժողովի ՀԵՀԵՄ-ի ամրագրումն ու ընդարձակումն է թեմական և ծխական կյանքում, որպեսզի այն նորահաս սերունդին առաջնորդի Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցի։ Մեր սպասումն է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ժողովական կյանքին իր կանոնավոր ընթացքի հետ հավելենք նաև աղոթանվեր կյանք, որպեսզի ժողովը ընթանա ջանադիր աշխատանքով։

Մեր սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին մեր կյանքում դարձնենք ծառայություն, ինչպես նաև միջոց՝ հասնելու մեր հոգևոր նպատակին», - ասել է Հովնան արքեպիսկոպոսը` բարի երթ մաղթելով Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանի առաջին ժողովին:

Խոսքով են հանդես եկել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը և Բելգիայի հոգևոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանը։

Օրվա ավետարանական պատգամի շուրջ իր մտորումները ներկայացրել է Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Բացման խոսքերից հետո տեղի է ունեցել ժողովի դիվանի ընտրությունը: Ժողովի ատենապետ է ընտրվել Ռումինիայի Հայոց թեմից Հրանտ Ջաղինյանը, ժողովի քարտուղար Ավստրիայի համայնքից Օֆելյա Պավլովան։  Այնուհետև իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումները և ծրագրերը ներկայացրել են Հունաստանից` Արսեն Սիմոնյանը և Վարդան Ղարիբյանը, Բելգիայից` Հովսեփ Արոյանը,  Հոլանդիայից` Անահիտ Բեգլարյանը և Սերոբ Այվազյանը և Շվեդիայից` Ս արգիս, Անի, Թամար Խաչատուրյանները և Գևորգ Էսքիզյանը, Ֆրանսիայից` Գոռ Հախվերդյանը, Լեհաստանից` Ռոբերթ Նահապետյանը:

Կենտրոնական խորհրդի հանձնախումբը ևս ներկայացրել է ՀԵՀԵՄ-ի կառուցվածքը, գաղափարախոսությունը, կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները: Այս օրերին, ժողովին զուգահեռ, Կենտրոնական խորհուրդն անցկացրել է իր առանձին ժողովը, որի ընթացքում որոշվել է առաջիկա տարի իրականացնել երկու կարևոր միջոցառումներ` Եվրոպայի տարածաշրջանի բոլոր թեմերի պարտադիր մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել հոգևոր ճամբար, որտեղ երիտասարդները կիրականացնեն նաև կամավորական աշխատանք և կմասնակցեն ուխտագնացությունների Հայաստանի տարբեր եկեղեցիներ և վանքեր, կազմա կերպել Եվրոպայի տարածաշրջանի ազգային, մշակութային, հոգևոր փառատոն:

Ժողովի երկրորդ օրը բացվել է Արևագալի ժամերգությամբ։ Ժամերգությյան ավարտին ժողովականներն աղոթել ե Հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորների ապահով ծառայության, ինչպես նաև զոհված զինվորների հոգիների հանգստության համար։ Օրվա խորհրդի շուրջ իր պատգամը փոխանցել է Տ. Սասուն ծ. Վրդ. Զմրուխտյանը: Ժողովի երկրորդ օրվա ատենապետ է ընտրվել Ուկրաինայի Հայոց թեմից Նելլի Ջշկունյանը։

Իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումների ու խնդիրների մասին խոսել են նաև մնացյալ երիտասարդ ներկայացուցիչները. Գերմանիայից` Արազ Վարդանյանը, Ռումինիայից` Հրանտ Ջաղինյանը և Մարիրիտա Կապլանյանը, Նորվեգիայից` Շուշաննա Սաֆարյանը և Անի Մարտիրոսյանը, Դանիայից` Մկրտիչ Զուլոյանը, Ավստրիայից` Օֆելյա Պավլովան, Անգլիայից` Զարեհ Մովսեսյանը, Ֆինլանդիայից` Գառնիկ Սարկարյանը և Ուրարտուհի Հակոբյանը, Ուկրաինայից` Նելլի Ջժկունյանը և վերջում Իտալիայի հովվությունը  Արծրուն Պիվազյանի, Գևորգ Հովհաննիսյանի և Արամ Մանոսյանի հետ համատեղ ներկայացրեց Թովմա վարդապետը։

Ժողովի արդյունքներն ամփոփել է Հովնան Սրբազանը` սույն համաժողովի գումարումն ինքնին կարևոր արդյունք նկատելով: Սրբազան Հայրը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր մասնակցել են ժողովին և իրենց ներդրումն են բերում իրենց համայնքներում եկեղեցական կյանքի կազմակերպման գործում։

Երախտագիտության խոսքով հանդես է եկել Տաթև Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին երիտասարդության հետ տարվող աշխատանքի համար, ապա շնորհավորել է Սրբազան Հոր քահանայագործության 35 և եպիսկոպոսական օծման 25-ամյակները։

Ժողովը փակվել է Խաղաղական ժամերգությամբ։

Ժողովի հաջորդ օրը տեղի է ունեցել ուխտագնացություն Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցի և Ս. Ղազար վանք: Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն այդ օրերին Հայրենիքի սահմաններին զոհված հայ քաջարի զինվորների հոգիների հանգստության համար:

Կիրակի` դեկտեմբերի 20-ին, երիտասարդները Միլանի Ս. Քառասուն Մանկանց եկեղեցում մասնակցել են Տաթև սրբազանի մատուցած Ս. Պատարագին, որին ներկա են եղել նաև Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Միլանի հայ համայնքի ատենապետ Սարո Խուդավերդյանը և համայնքի բազմաթիվ անդամներ: 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»