Պելե. Ինքս ինձ ասում եմ, որ այսօր Պելեն ավելի ուժեղ ֆուտբոլիստ կլիներ
СпортԲրազիլիայի հավաքականի և «Սանտոսի» լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ մեր օրերում խաղալու դեպքում ավելի ուժեղ ֆուտբոլիստ կիներ, քանի որ այժմ մարզումային պայմաններն ավելի լավն են:
-Ես միշտ կատակում եմ և ինքս ինձ ասում եմ, որ այսօր Պելեն ավելի ուժեղ ֆուտբոլիստ կլիներ, չէ՞ որ այժմ ավելի են նախապատրաստվում խաղերին և ավելի ընդգրկուն աշխատանք են կատարում հանդիպումներից առաջ: Տաղանդ ունենում ես Աստծո կամքով, իսկ երբ դրան ավելանում է աշխատանքը, պարզ է՝ ինչ է լինում,-Պելեի խոսքը մեջբերված է «Placar»-ից: