Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


Մենք պետք է ամրապենդենք դրամավարկային և ֆինանսական քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ ԿԲ Նախագահ

Экономика

Գալիք երկու տարիների ընթացքում պետք է ամրապենդվեն ՀՀ դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորեն գների կայունության, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը, ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժութ յան վերականգնումը, ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը, այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով:

Այս մասին նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ԿԲ-ում 2015 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կենտրոնական բանկի նախագն իր ելույթում նշել է.

«Մեծարգո Նախագահ,

Հարգելի հյուրեր և գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Կենտրոնական բանկի հարկի տակ` ավանդույթ դարձած տոնական այս միջոցառմանը: 
 
Նախորդ տարեվերջին և 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունը բազմաբնույթ մարտահրավերների պակաս չզգաց: Դրանք պարբերաբար ուժգնանում էին մեր հայրենակիցների՝ հաճախ չհիմնավորված մտավախությունների և դրանցից բխող անկանխատեսելի վարքագծի դրսևորմամբ: Իրավիճակը տնտեսական քաղաքականություն մշակողներին հուշում էր ոչ ստանդարտ մոտեցումների անհրաժեշտության մասին:
 
 
Մեր պատասխանատու վերաբերմունքը մակրոտնտեսական կայունության ամրապնման նկատմամբ տվեց իր արդյունքը, ինչի ձեռքբերումը հնարավոր դարձավ Կառավարության մեր գործընկերների աջակցությամբ: Մենք վստահ էինք, որ մեր կողմից իրականացվող դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունը հաջողելու է:
 
Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը` գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում և տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է:
Ձեռք բերված մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը նախադրյալներ ստեղծեցին, հատկապես միջին ժամկետում, տնտեսական կայուն աճի ապահովման համար: Արդյունքում՝ ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, հնարավոր եղավ կանխել մեր քաղաքացիների առանց այդ էլ ցածր եկամուտների գնողունակության հետագա անկումը:
 
Կենտրոնական բանկին տարվա ընթացքում հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, որին նպաստել են նաև արտաքին աշխարհից գնաճային ճնշումների բացակայությունը և բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսական ապրանքների գների անկումը: Տարվա ընթացքում 1.75 տոկոսային կետով նվազեցրել ենք քաղաքականության տոկոսադրույքը և, հատկապես վերջին՝ 1 տոկոսով դրամավարկային պայմանների թուլացմամբ վերադարձ է կատարվել մինչև 2014 թվականի նոյեմբերի դրությամբ առկա բնականոն վիճակին:
 
Թերևս ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև դրամի փոխարժեքը սպասումներով կամ սպեկուլյատիվ դրդապատճառներով տատանումներից զերծ պահելը մնում է մեր օրակարգի առաջնահերթություններից:
 
Այդուհանդերձ, մեզ անհրաժեշտ է առավել հստակ շեշտադրել, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գնաճի ցածր և կայուն մակարդակի ապահովումն է: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ միայն ցածր ու կառավարելի գնաճի միջոցով է հնարավոր ապահովել բարեկեցության հարատև աճ և կայունություն ֆինանսական շուկաներում:
 
Ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները վկայում են, որ ներկայումս դրամի փոխարժեքը հավասարակշռված է և համապատասխանում է տնտեսական գործոններին: Անհրաժեշտ է, որ տնտեսվարողները նույնպես ապավինեն դրամի` տնտեսության հիմնարարներից բխող գնողունակությանը և նվազեցնեն իրենց չափից ավելի դոլարացված ակտիվների մակարդակը:        
 
Նոր Սահմանադրությունը համարժեք դարձրեց Կենտրոնական բանկի երկու խնդիրները՝ դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովումը, որը ոչ միայն համահումչ է ներկայիս մարտահրավերներին, այլև դարձել է աշխարհի կենտրոնական բանկերի համար պահի հրամայական: 
 
Կենտրոնական բանկի հետևողական, երբեմն նաև կոշտ քաղաքականությունը ընկալվել է ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից: Արտաքին աշխարհից թելադրված ցնցումների ծախսերը կիսով չափ դնելով ֆինանսական համակարգի վրա` հնարավոր եղավ պահպանել ֆինանսական կայունությունը մեր երկրում:
 
Գլոբալ տնտեսական անբարենպաստ զարգացումները ավելի կարևորեցին ֆինանսական կայունության մարտահրավերներն ամբողջ աշխարհում: Գրեթե բոլոր զարգացող երկրներում նկատվել են վարկերի աճի տեմպերի նվազում՝ զուգորդվելով վատորակ վարկերի տեսակարար կշռի աճով: Հայաստանն այստեղ առանձնահատուկ չէր, և առևտրային բանկերը, վարկերի որակի որոշակի վատթարացման պայմաններում վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ վարկավորման գործընթացում դառնալով առավել պահպանողական: Արտաքին ցնցումներից բխող մասնավոր հատվածում ռիսկերի և եկամուտների անհամաչափ աճը հանգեցրեց հաճախորդների վարկունակության կրճատմանը և վարկերի որակի վատթարացմանը:
 
Բանկերը հակված եղան վարկավորել վարկունակ հաճախորդներին, որոնց շրջանակն այս տարիներին ցավոք նեղացել է: Այնուամենայնիվ, վերջին 7 տարիների ընթացքում բանկերի կողմից տրված վարկերի աճը աննախադեպ էր. վարկերն աճել են ավելի քան 5 անգամ՝ տարեկան միջինը 26%-ով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 3.5 անգամ` կազմելով 48%:
 
Պետք է շեշտել, որ չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին` Հայաստանում 2015 թվականին արձանագրվել է այդ ցուցանիշների՝ մասնավորապես բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության աճ: Այստեղ իր նպաստն է ունեցել նաև նախորդ տարեվերջին Կենտրոնական բանկի կողմից բանկերի կապիտալի նվազագույն պահանջի բարձրացման վերաբերյալ կայացրած որոշումը: Վերջինիս նպատակն է ապահովել երկարաժամկետ հատվածում ֆինանսական միջնորդության աճ, ինչպես նաև հնարավոր վնասները սեփական միջոցների հաշվին կրելու ունակություն և երկարաժամկետ կայունություն: Արդյունքում` 6 բանկեր արդեն համալրել են կապիտալը, իսկ մի քանիսը սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Արդեն իսկ հայտարարվել է 2 միաձուլումների մասին: Բանկային համակարգի երկարաժամկետ կայունությանն ուղղված այս գործընթացը հաջողությամբ ընթանում է, և այն անշրջելի է:
 
Ֆինանսական կայունության վկայություն է նաև տարվա ընթացքում ավանդների 9% աճը, որը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդներով: Այս դաշտում կարևորագույն օրենսդրական փոփոխություն էր ավանդների երաշխավորման առավելագույն շեմի 2.5 անգամ բարձրացումը, ինչպես նաև փոխհատուցման ժամկետի կրճատումը:
 
Նպատակ ունենալով քաջալերել երկար փողերի ներգրավումը բանկային համակագի կողմից` Կենտրոնական բանկը զգալիորեն իջեցրեց երկարաժամկետ ներգրաված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման դրույքաչափը:
Համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ 2015 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է աջակցել բանկերի կողմից գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտների Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այս ծրագրերը 2015 թվականին համալրվեցին եվրոպական ներդրումային բանկի Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, որն արագ տեմպերով տեղաբաշխվում է: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարի նոր փ ուլ սկսելու վերաբերյալ: Այս ծրագրերով հատուկ ուշադրության են արժանանում հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտերը` համալրելով Կառավարության հետ համատեղ իրականացվող գյուղատնտեսության ֆինանսավորման հատուկ ծրագիրը, որի միջոցով մինչև այսօր արդեն տրամադրվել են մոտ 70 մլրդ դրամի ավելի քան 70 հազար գյուղվարկեր:
 
Տարվա ընթացքում Կառավարության սուբսիդավորմամբ շարունակվել են սոցիալական ծրագրերի վարկավորումը: Կենտրոնական բանկի կողմից ստեղծված ենթակառույցների կողմից 2015 թվականին բանկերի միջոցով տրամադրվել է հիփոթեքային, ուսանողների, զինծառայողների և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու մատչելի վարկեր, որոնց թիվը գերազանցում է վեց հազարի շեմը:
 
2015 թվականը հատկանշական էր նաև կապիտալի շուկայում արժեթղթերի թողարկումների աշխուժացմամբ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվեց թողարկված պարտատոմսերի ծավալների կրկնակի աճ: Միաժամանակ Կենտրոնական բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, ԱՄՆ կառավարության մասնակի երաշխիքով առաջին անգամ Հայաստանում իրականացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսեր թողարկելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն նաև հաջորդ տարի:
 
Տարին ամփոփվեց նաև 2 բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային առաջարկի միջոցով կապիտալի համալրմամբ: Շարունակվել են արժեթղթերի հաշվարկային և վճարային համակարգերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը գալիք տարում թույլ կտա մեր թողարկող ընկերություններին մուտք գործել համաշխարհային ինստիտուցիոնալ շուկաներ:
 
Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ գալիք երկու տարիների ընթացքում մենք պետք է ամրապենդենք դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորեն.
·            գների կայունության, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը,
·            ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժության վերականգնումը,
·            ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը,
·            այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով:
 
Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս՝ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության ամրապնդման և ձեռքբերումների տարի:
Շնորհակալություն»:
Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России