Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչ պատմել պատանիներին հակաբեղմնավորիչների մասին (լուսանկարներ)

Սեռական դաստիարակության կարևորագույն բազադրիչն է հակաբեղմնավորիչների մասին զրույցը պատանիների հետ: Որպեսզի պատանին հասկանա, թե ինչ է հակաբեղմնավորիչը, նա պետք է իմանա ինչ է բեղմնավորունը: Այս բլոգում մանրամասն չենք անդրադառնա բեղմնավորման պրոցեսի նկարագրմանը, այլ դրան նվիրված կլինի առանձին բլոգ: Ընդհանրապես բազմաթիվ մասնագետների և գիտնականների կողմից ապացուցված է, որ միակ միջոցը, որ ապահովում է 100% պաշտպանություն  հղիությունից դա ժուժկալությունն է (աբստինենցիա, կամ սեռական հարաբերություն չունենալը):   Սեռական կյանքի սկսել-չսկսելը սերտորեն կապված է պատանիի  ինքնագնահատականից, ինքնավստահությունից: Ապացուցված է, որ գիտակից, տեղեկացված (այս ոլորտից) պատանին ավելի ուշ է սկսում սեռական կյանքը, քան նրանք, ում հետ չի տարվել զրույց սեռական դաստիարակության թեմայի շուրջ: Մեծ է  ծնողների դերը  պատանիի բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորման մեջ: Կարևոր է, թե ինչքան է պատանին վստահում ծնողին, որքան ազատ է նա իրեն զգում ծնողների հետ քննարկելու սեքսի հետ կապված հարցերը: Հնարավոր է, որ ծնողը ամոթխածություն զգա պատանիի հետ հակաբեղմնավորիչների մասին խոսելիս: Դրա համար կան հատուկ նյութեր, մշակված բժիշկների, հոգեբանների,  մանկավարժների և մասնագետների կողմից, որոնք արտասահմանում կոչվում են sex educator-ներ (բառացի՝ սեքս կրթողներ): Ծնողները կարող են դիմել այդ նյութերին և աննկատ տրամադրել դրանք պատանիին: Իսկ եթե ծնողն ուզում է ինքը խոսել պատանիի հետ հակաբեղմնավորիչների մասին, ապա շատ կարևոր է, որ հենց ծնողը լավ իրազեկված լինի նրանց մասին: Չէ որ կան շատ միֆեր հակաբեղմնավորիչների վերաբերյալ:

Հակաբեղմնավորիչների տեսակներ.

http://kidshealth.org/teen/sexual_health/contraception/images_94311/T_BC_the-patch.gif

Հակաբեղմնավորիչ սպեղանի.  սպեղանին պարունակում է հորմոններ (էստրոգեն, պրոգեստերոն), որոնք կանխարգելում են ձվազատումը՝ օվուլյացիան, հետևաբար տեղի չի ունենում բեղմնավորում: Հակաբեղմնավորիչ սպեղանին փակցվում է դաշտանի առաջին օրը կամ դաշտանը սկսելուց հետո առաջին  կիրակին: Սպեղանին փոխվում է ամեն շաբաթ երեք շաբաթվա ընթացքում, չորրորդ շաբաթը սպեղանին չի փակցվում և սկսվում է դաշտանը: Սպեղանին փակցվում է հետևյալ հատվածներից որևէ մեկին՝ որովայն, բազուկի վերևի մաս, նստատեղ կամ մեջքի վերին հատված: Սպեղանին ինքնին կարող է ունենալ նշանակման հակացուցումներ և կողմնակի ազդեցություն: Այդ իսկ պատճառով պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:

http://kidshealth.org/teen/sexual_health/contraception/images_94317/T_BC_the-pill.gif

Հակաբեղմնավորիչ հաբեր (ՀԲՀ). ազդեցության մեխանիզմը նման է հակաբեղմնավորիչ սպեղանիին, այսինքն հաբերը պարունակելով հորմոններ, թույլ չեն տալիս, որ տեղի ունենա ձվազատում:  ՀԲՀ լինում են երկու տեսակի՝ 21 և 28 հաբերով: Առաջինը ընդունվում է 7-օրյա ընդմիջմամբ, իսկ երկրորդի վերջին 7 հաբերը հորմոն չեն պարունակում իրենց մեջ (пустышка): ՀԲՀ այլ տեսակ են հաբերը, որոնք պարունակում են պրոգեստերոնի փոքր քանակություններ՝ մինիհաբեր: Արդյունավետ լինելու համար նրանք պետք է ընդունվեն ամեն օր նույն ժամին, առանց ընդմիջման: Ազդում են լորձաթաղանթի կառուցվածքը փոփոխելով, թույլ չտալող, որ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվի արգանդի լորձաթաղանթի մեջ: Իրենց արդյունավետությամբ զիջում են ՀԲՀ, որոնք պարունակում են և էստրոգեն, և պրոգեստերոն: ՀԲՀ-ի երկու տեսակն էլ պետք է ընդունվեն ամեն օր, անկախ նրանից, լինելու է սեռական հարաբերություն, թե ոչ: Պետք է հիշել, որ հակաբեղմնավորիչ հաբերը ՉԵՆ պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Հորմոն պարունակող հակաբեղմնավորիչների էֆֆեկտիվությունը հետևյալն է. մեկ տարի օգտագործելու դեպքում 100-ից 8 դեպքում հնարավոր է հղիացում:

Հակաբեղմնավորիչ օղ. ազդեցոթյան մեխանիզմը երկակի է: Պարունակելով հորմոններ, ընկճում է ձվազատումը, և հաստացնելով արգանդի վզիկի լորձաթաղանթի շերտը մեխանիկական խոչընդոտ է ստեղծում սերմի ներթափանցման համար արգանդի խոռոչ: Օղը տեղադրելուց հետո հակաբեղմնավորիչ ազդեցությունը սկսում է մոտ մեկ շաբաթ անց, այդ իսկ պատճառով այդ մեկ շաբաթվա ընթացքում սեռական հարաբերություն լինելու դեպքում պետք է օգտագործել ալտերնատիվ միջոց՝ պահպանակ: Օղի դիրքը էական չի հակաբեղմնավորիչ ազդեցության էֆեկտիվության առումով: Եթե կինը իրեն հարմարավետ չի զգում, ապա կարող է փոխել օղի դիրքը: Եթե ինչ-ինչ պատճառներով օղը դուրս է եկել, այն պետք է ցողել գոլ ջրով (ոչ տաք!) և կրկին տեղադրել երեք ժամվա ընթացքում: Եթե օղը դուրս է եկել այն կրելուց երեք շաբաթ անց, պետք է խարհրդակցել բժշկի հետ. հնարավոր է անհրաժեշտ լինի նոր օղ դնելու: Էֆեկտիվությունը նույնն է ինչ հորմոն պարունակող այլ հակաբեղմնավորիչներինը, որոնք բոլորն էլ ունեն ընդհանուր կողմնակի ազդեցություններ.

  • անկանոն մենստրուալ արյունահոսություն
  • սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ
  • կրծքերի զգայունություն
  • արյան մակարդուկներ

Իսկ այս կողմնակի ազդեցությունները բնորոշ են միայն հակաբեղմնավորիչ օղերին.

  • հեշտոցի գրգռվածություն կամ վարակ
  • հեշտոցային արտադրություն
  • խնդիրներ կոնտակտային լինզաներ օգտագործելիս

Օղը ցանկալի տարբերակ է այն կանանց համար, ովքեր հաճախ մոռանում են խմել հաբերը: Եվ այնուամենայնիվ, կան բժշկական հակացուցումներ հակաբեղմնավորիչ օղի օգտագործման համար և պետք է խորհրդակցել բժիշկի հետ:

Հակաբեղմնավորիչ ներարկում. կատարվում է պրոգեստերոնի ներարկում, ինչը խոչընդոտում է ձվազատմանը: Հակաբեղմնավորիչ ներարկումն ունի բավականին բարձր էֆեկտիվություն. մեկ տարի անընդմեջ օգտագործելու ընթացքում 100 կանանցից 3 մոտ կարող է առաջանալ հղիություն: Ներարկումներն արվում են 3 ամիսը մեկ անգամ: Հղիանալու հավանականությունը մեծանում է, եթե հաջորդ ներարկումը հետաձգվում է: Պետք է նորից շեշտել, որ բոլոր հորման պարունակող հակաբեղմնավորիչները չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Այդ իսկ պատճառով նրանք ավելի նպատակահարմար են մեկ, ՎՍՏԱՀԵԼԻ սեռական զուգընկեր ունենալու դեպքում:

Հավանական կողմնակի ազդեցություններ.

  • անկանոն դաշտանային ցիկլ կամ նրա բացակայություն
  • դեպրեսիա
  • քաշի ավելացում
  • կրծքերի զգայունություն
  • գլխացավեր

Հետազոտությունները ցույց են տվել, որ հորմոնների երկարատև սրսկումները հանգեցնում են ոսկրերի խտության անկման, որը վերականգնվում է ներարկուները դադարելուց հետո:

Ծխող կանայք պետք է տեղեկացնեն դրա մասին բժիշկին, քանի որ ծխելը էլ ավելի է նպաստում ոսկրերի խտության անկմանը, ինչպես նաև կողմնակի ազդեցությունների հաճախականացմանը:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай