Իբրահիմովիչ. Հասկանում էի՝ «ՊՍԺ»-ի հետ պատմություն եմ կերտելու
Спорт«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, թե ինչ է զգացել փարիզյան ակումբ տեղափոխվելուց առաջ:
-Նախքան տեղափոխությունս մեծ պատասխանատվություն էի զգում: Ես հասկանում էի, որ սա մեծ մարտահրավեր է, քանի որ ակումբի ղեկավարությունը լուրջ նպատակներ ուներ: Հասկանում էի, որ «Պարի Սեն Ժերմենի» հետ պատմություն եմ կերտելու և այժմ էլ շարունակում եմ այդ գործը:
Երբ ակումբը փոխելու կամ կարիերաս ավարտելու ժամանակը գա, ես հպարտությամբ կհիշեմ, որ այս նախագծի մի մասն եմ եղել: Այնպես որ՝ երջանիկ եմ «Պարի Սեն Ժերմենում»,-շվեդ ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: