Կախարդ չեմ, սակայն նման եմ ճապոնական ֆոտոապարատի. Ռանյերի
СпортԱնգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին իրեն համեմատել է ճապոնական ֆոտոապարատի հետ:
«Շատերը հարցնում են, թե ինչպես կարելի է տապալվել Հունաստանի հավաքականի հետ, սակայն Պրեմիեր լիգայի առաջատարը լինել «Լեսթերի» հետ: Հույններին մարզելու ամբողջ ժամանակահատվածում անցկացրել եմ 3-4 մարզում: Ի՞նչ կարող էի անել, քանի որ կախարդ չեմ: Արդյունքները վատն էին, ինձ պաշտոնանկ արեցին: Իսկ հետո նրան փոխարինեց մարզիչ, սակայն նրա օրոք արդյունքներն ավելի վատացան:
Վիճակագրության համաձայն՝ այն թիմերից, որոնցից ինձ հեռացրել էին, ոչ մի հաջորդող մարզիչ ինձնից լավ աշխատանք չի կատարել: Գիտեմ, որ թիմերն ինձ հետ ցուցադրում են առավելագույնը. հենց դրա մասին է խոսում վիճակագրությունը: Սիրում եմ աշխատանքս: Ունեմ թիմ, որին նվիրում եմ սիրտս:
Ցանկանում եմ սովորել: Նման եմ ճապոնական ֆոտոապարատի. ավելի լավն եմ դառնում լուսանկար կատարելուց հետո: Սկզբից ճապոնական սարքերը լավը չէին, սակայն այժմ լավագույններից են»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է «Guardian»-ը: