Բարսելոնան կարող է առանց Մեսսիի գոյատևել ընդամենը մի քանի շաբաթ. Բարտոմեու
СпортԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծիք է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի դերի մասին։ Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ երկու ամիս։
«Առաջինն էր Յոհան Կրուիֆը որպես խաղացող, այնուհետեւ՝ մարզիչ, դրանից հետո Ռոնալդինյոն, ով մեզ ժպիտներ պարգեւեց, եւ, վերջապես, Լիոնել Մեսսին։ Ինձ համար նա լավագույն խաղացողն է պատմության մեջ։ Կարող ենք առանց Լեոյի գոյատեւել ընդամենը մի քանի շաբաթ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն։