Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը մարզման է ժամանել Ռոլս Ռոյսով
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը զարմացրել է ակումբակիցներին եւ մարզչական շտաբին՝ մարզմանը ժամանելով թանկարժեք ավտոմեքենայով,- այդ մասին տեղեկացնում է «Mirror»-ը։
Նրա ժամանումը շոկ է առաջացրել մի շարք ֆուտբոլիստների մոտ, քանի որ նա վարում էր 240 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ «Ռոլս Ռոյս»։
Դրա հետ մեկտեղ չի հաղորդվում, թե արդյոք այդ ավտոմեքենան պատկանում էր հոլանդացուն, թե ոչ։