Վիճակահանության օրն Իբրահիմովիչն ինձ գրեց. «Ես կոչնչացնեմ քեզ». Վերատի
СпортՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարծիք է հայտնել իր թիմակից Զլատան Իբրահիմովիչի հետ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում սպասվող դիմակայության մասին:
«Վիճակահանության օրն Իբրահիմովիչն ինձ հաղորդագրություն ուղարկեց. «Ես կոչնչացնեմ քեզ»: Իսկ ես նրան ասացի, որ հանգիստ լինի. Շվեդիան խմբում կգրավի երրորդ տեղը, բայց միևնույն է կմտնի փլեյ-օֆֆ:
Եվրոպայի առաջնությունում ես կզգուշանայի Ֆրանսիայի հաավաքականից: Հիանալի կլիներ եթե մենք հանդիպեինq եզրափակչում և Իտալիան հաղթեր, ինչպես դա եղավ ԱԱ-2006-ի ժամանակ»,- ասել է Վերատին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության E խմբում Իտալիան մրցելու է Շվեդիայի, Բելգիայի և Իռլանդիայի հետ: