Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը նոր մարզիչ ունի
СпортԲասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա Վահագն Հարությունյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Վահագն Հարությունյանը, ով նաև ՀԲՖ փոխնախագահներից մեկն է, այս տարի գլխավորում էր Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում արժանացավ արածաթե մեդալի: Վահագն Հարությունյանին կշարունակի օգնել Լիանա Բաղդասարյանը: