Նեյմար. Ակումբի ղեկավարության հետ բանակցություններն ընթացքի մեջ են
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «El Mundo Deportivo»-ին տված հարցազրույցում խոսել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման, Ռոնալդինյոյի գովասանքի և Պելեի քննադատության մասին:
-Ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարո՞ղ եմ ապագայում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա... Չգիտեմ, կյանքը երկար է: Ինչ վերաբերվում է 2016 թվականի նպատակներիս՝ ցանկանում եմ՝ մենք պաշտպանենք բոլոր տիտղոսները և հաղթենք ևս նվաճենք ևս մեկը՝ վեցերորդը:
Ռոնալդինյոյի՞ գովասանքը և Պելեի՞ քննադատությունը... Ռոնին մեծագույն բրազիլացի է, ով խաղացել է «Բարսելոնայում», իսկ Պելեն կարող է ասել՝ ինչ ցանկանում է: Ինքս մտածում եմ միայն իմ աշխատանքի մասին,-ասել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն հայտարարել էր՝ Նեյմարն արժանի է «Ոսկե գնդակի», իսկ Պելեն նշել էր՝ Նեյմարը դեռ հեռու է կատարյալ ֆուտբոլիստ և իր հաջորդը լինելուց: