«Արսենալը» հաղթեց «Բորնմուտին»
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներից «Արսենալի» մրցակիցը «Բորնմուտն» էր: Արսեն Վենգերի թիմը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց. մեկական գոլով աչքի ընկան Գաբրիել Պաուլիստան և Մեսութ Օզիլը:

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 39 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 38 միավոր ունեցող «Լեսթեր Սիթին» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Բորնմուտը» մնաց 20 միավորով՝ 16-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմուտ»՝ 2:0
Գոլերը՝ Պաուլիստա 27', Օզիլ 63'