Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում հաստատվել են 16 հազար սիրիահայեր, 1000 իրաքահայեր և փախստականի կարգավիճակ ունեցող 130 ուկրաինահայեր

Общество

Սիրիայում տևական ժամանակ ընթացող պատերազմի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ապաստան գտած 16 հազարից ավելի անձանց ինտեգրման և աջակցության ցուցաբերման հարցում առաջնային կազմակերպություններից է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԱԿ ՓՀԳՀգրասենյակի արտաքին կապերիպատասխանատու ԱնահիտՀայրապետյանը նկատեց, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդիկ արդեն ընտելացել են այստեղի պայմաններին, մերվել են, ծանոթացել են շուկային, ինչպես նաև ունեն ինտեգրման համար մեծ ներո ւժ:

-Սիրիական պատերազմի սկզբից քանի՞ մարդ է տեղափոխվել Հայաստան, քանի՞սը ստացել քաղաքացիություն և փախստականի կարգավիճակ:

-Հաշվարկը կատարվում է, թե քանի անձ է մտել և քանիսը դուրս եկել: Ընդհանուր առմամբ, սիրիական հակամարտության հետևանքով Սիրիայից Հայաստան է ժամանել մոտ 19 հազար մարդ, որոնցից 16 հազարը ապաստան է գտել այստեղ: Սիրիահայերի մոտ 80 տոկոսն ունի Հայաստանի քաղաքացիություն, մոտ 20 տոկոսը՝ տարբեր տևողության կեցության կարգավիճակ, իսկ ընդամենը 500-600 մարդ` փախստականի կարգավիճակ: Սակայն անկախ քաղաքացիության կամ փախստականի կարգավիճակի ստացումից՝ մենք բոլորին հավասարապես ցուցաբերում ենք նույն տիպի օգնությունը, եթե պլանային այցելությունների ընթացքում տեսնո ւմ ենք դրանց անհրաժեշտությունը: 

-Իսկ ի՞նչն է խանգարում մնացածների քաղաքացիություն ստանալուն:

-Սկզբում ներգաղթողները հիմնականում դիմում էին փախստականի կարգավիճակ ստանալու համար, այդ առիթով, մենք, անկախ կացության մակարդակից` լինի դա փախստականի, ժամանակավոր կացության կամ քաղաքացիության, բոլորին սկսեցինք տրամադրել նույն տիպի օգնությունը, քանի որ գրեթե բոլոր ընտանիքները տեղահանման հետևանքով անցել էին զրկանքներով, կորցրել տուն, բիզնես, աշխատանք, նույնիսկ Հայաստան ժամանել չնչին գումարով: 16-27 տարեկան համարյա բոլոր տղաները ընտրեցին ժամանակավոր կացության կարգավիճակ, քանի որ ՀՀ քաղաքացիություն ընդունելու դեպքում զինծառայության պարտավորություն կկրեին:

-Ընդհանուր առմամբ, 2015թ. Սիրիայից տեղահանվածների համար ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել:

-Նախ՝ Հայաստանում ապաստան գտած անձանց գրեթե 90 տոկոսը Սիրիայից էին, ովքեր ստանում են սկսած ամենատարրական առաջին անհրաժեշտության օգնությունից մինչև բիզնեսի վարկավորում: Օրինակ՝ երբ տեղահանված ընտանիքը ժամանում է Հայաստան, առաջին օրերն անցկացնելու համար նրան տրվում են անհրաժեշտ պարագաները՝ երեխաների տակդիրներից, սննդից մինչև ներքնակ, խոհանոցային և հիգիենիկ պիտույքներ: Այնուհետև, տվյալ ընտանիքի համար բացվում է բանկային հաշվի համար, որի վրա փոխանցվում է բնակարանի վարձի փոխհատուցման գումարը, իհարկե, եթե այն չի գտնվում Կենտրոն համայնքում: Այս ամենը UNHCR-ն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության միջոցով: Մենք չենք փոխհատուցում ամբողջ գումարը, որպեսզի մարդիկ զգոնությունը չկորցնեն և ուղղվեն դեպի առաջ, որտեղ իրենց մեկ այլ նախագծի շրջանակներում աջակցություն է տրամադրվում վերապատրաստման դասընթացներ անցնելու, աշխատանք գտնելու կամ սեփական գործը հիմնելու խնդրում: Տեղահանված անձանց հետ աշխատող շատ բարեգործական կազմակերպություններ ունեն փոքրածավալ դրամաշնորհներ, որոնք 800-1500 ԱՄՆ դոլարի չափ գումար են տալիս, որպեսզի արհեստավորները կարողանան փոքրիկ բիզ նես սկսկել: Չէ որ սիրիահայերը հայտնի են իրենց արհեստներով: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող դասընթացների արդյունքում, եթե ձեռներեցը կարողանում է ապացուցել, որ իր բիզնես պլանը կենսունակ է, նրան տրամադրվում է մինչև 10,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ:

-Սակայն տեղահանված մարդիկ որքանո՞վ են պատրաստ մարել վարկերը: Ժամանակ առ ժամանակ սիրիահայձեռներեցները բարձրաձայնում են, որ չեն կարողանում մարել վարկերը:

-Խնդիրն առկա է: Դրա հիմքն այն է, որ շատերը այդ վարկն օգտագործել են տան համար վառելիքի և այլ հրատապ ծախսերի մարման համար: Ի դեպ, այս հանգամանքը մեզ սթափեցրեց: Այժմ մենք ավելի սևեռուն ենք հետեևում բիզնեսի աջակցման ծրագրերին: Նաև, իրականացնում ենք «Ձմեռնամուտ» նախագիծը` օգնելով ընտանիքներին ձմեռվա ամիսներին, և որպեսզի ձեռներեցության նույն այդ վարկերը մարդիկ ստիպված չլինեն ծախսել այլ կարիքների համար:

-Հայաստան տեղափոխված սիրիահայերի քանի՞ տոկոսն այսօր արդեն չունի ձեր օգնության կարիքը:

-Մոտ 6 հազար անձ օգտվել է տարբեր ծրագրերից, նրանցից շատերը կամ այլևս չեն օտվում, կամ հրատապ օգնության փոխարեն ինտեգրացիան խթանող ծրագրերց են օգտվում: UNHCR-ն իր հնարավորությունների չափով աջակցում է նոր ժամանողների հոսքին, առաջնություն տալով առավել կարիքավոր բազմանդամ ընտանիքներին: բնակարանի փոխհատուցման ծրագրերին զուգահեռ դեղորայքի փոխհատուցման օգնություն է տրամադրվում, հագուստ, տան պարագաներ, ձմեռնամուտի ծրագիր, կոմունալ ծախսերի փոխհատուցում և այլն: Հրատապ օգնության ծրագրերը համալրվում են բարեկեցիկ կացության, բիզնեսի և աշխատանքայ ին հմտություննեի զարգացման ծրագրերով, դասընթացներ, աշխատանքային գործիքների տրամադրում և այլն:

-Ինչպիսի՞ աշխատանքներ եք ծրագրում իրականացնել 2016թ.:

-UNHCR-ը շարունակելու է իրականացնել նույն աշխատանքը՝ հրատապ օգնության և ինտեգրման ծրարգրեր: Հատուկ Սիրիայից տեղահանվածների համար բյուջեով նախատեսել ենք մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար: 

-Որքանո՞վ է տարբերվում այլ երկրներից տեղահանվածների համար տրամադրվող օգնությունը:

-Շատ մեծ տարբերություն կա Սիրիայից տեղահանվածների և, օրինակ, Իրաքից ու Ուկրաինայից տեղահանվածների օգնության միջև: Իրաքից ընդհանուր առմամբ ներգաղթել է մոտ 1000 անձ, որոնց օգնել ենք ոտքի կանգնել և օգնել կացարանով. իրաքցիների մեծ մասը Դարբնիկ գյուղում գտնվող ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ վերակառուցված սոցիալական տանն է բնակվում: Այդ ընտանիքներից միայն ամենակարիքավորներին ենք աջակցում: Վերջին ժամանակներս Իրաքից երեք ընտանիք է ներգաղթել: Նրանց տրամադրվել է հրատապ օգնություն, ինչպես բոլոր նոր ժամանող փախստականներին և տեղահանվածներին: Իսկ Ուկրա ինայից ներգաղթածները հիմնականում ժամանակին Հայաստանից մեկնած անձինք են: Իսկ մոտ 130 անձանց համար, ովքեր Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեն, հրատապ օգնության և ինտեգրմանն ոււղված ծրագրեր են իրականացվում:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»