Եթե Էլ Շարավին մնա Մոնակոյում, այևս ոչ մի րոպե չի խաղա
Спорт«Մոնակոն» մտադիր չէ «Միլանից» ձեռք բերել իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի տրանսֆերային իրավունքները,- այդ մասին տեղեկացնում է «TMW»-ը:
Պայմանագրի համաձայն՝ ակումբը պարտավոր կլիներ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 14 մլն եվրոյով, եթե հարձակվողը մասնակցի 25 պաշտոնական խաղի։
Ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 24 խաղի։ «Մոնակոն» տեղեկացրել է «Միլանին», որ մտադիր չէ ձեռք բերել Էլ Շարավիի տրանսֆերային իրավունքները, ինչի պատճառով ֆուտբոլիստն այլեւս չի ստանա խաղային ժամանակ։ Այդ պատճառով «ռոսոներիները» հունվարին ստիպված կլինեն նոր ակումբ փնտրել հարձակվողի համար։