Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ուղերձ` դեսպանից

Общество

Ինչպես գիտենք, ըստ ընդունված կարգի, ամանորի նախաշեմին տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հանդես են գալիս ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձներով, որոնցում շեշտադրում են ինչպես անցնող տարվա անելիքները, այնպես էլ խոսում են գալիք տարվա ծրագրերի մասին:

Այս գեղեցիկ ավանդույթը վերաբերում է ոչ միայն տեղական պաշտոնյաներին, այլև օտարերկրյա դեսպաններին, որոնք ևս հանդես են գալիս ամանորյա շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով' ուղղված հասարակությանն ու պետությանը: Որպես կանոն, այդ շնորհավորանքներն ամենևին էլ ինքնանպատակ չեն լինում ու շատ հաճախ իրենց մեջ պարունակում են նրբերանգներ ու դիվանագիտորեն քողարկված ուղերձներ, որոնք էլ հենց արտասանվող տեքստի բովանդակության հիմնական մեխն են հանդիսանում:

Ինչպես պարզվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանըˋՌիչարդ Միլզը, առաջիններից է շտապել հանդես գալ ամանորի ուղերձով, որում, բացի շնորհավորական քաղցր-մեղցր խոսքերից, մի ինքնատիպ իրադարձության մասին պատմող մեջբերում է կատարելˋ ասելով. «Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին: Թերևս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրուցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարևորում իմ ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, և այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. «Պ-ն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար, ու, բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ իմ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել: Կարծում եմ գալիք 2016թ. ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյոք ես կամ դեսպանությունն անո՞ւմ ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային: Եվ որ ամենակարևորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն: Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ: Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես: Ամենայն բարիք և շնորհավոր Նոր տարի»:

Եվ այսպես, ի՞նչ կարող է սա նշանակել, կամ ի՞նչ էր ցանկանում հասկացնել Միլզը' մեջբերելով իր ու պատանու երկխոսությունը: Մեր խորին համոզմամբˋ մեկ բան. եկող տարին մի շարք հարցերում բեկումնային է լինելու, և այս առումով' ԱՄՆ սպասելիքները Հայաստանից, իսկ ավելի ճիշտˋ իշխանություններից, շատ կոնկրետ ենˋ լոյալություն, պատրաստակամությունˋ ընդառաջ գնալու Վաշինգտոնի պահանջներին: Առայժմ մի կողմ թողնելով հարցի արտաքին քաղաքական կողմըˋ կցանկանայինք կենտրոնանալ ներքին բաղադրիչի վրա:

Այս առումով, կարծում ենք, 2016-ը լինելու է 2015-ի տրամաբանական շարունակությունը, և ԱՄՆ-ն շարունակելու է կառավարությունից պահանջել իրականացնել հստակ քայլեր, որոնք, նախևառաջ, էապես կկրճատեն երկրում կոռուպցիայի մակարդակըˋ բարենպաստ ներդրումային դաշտ ապահովելով օտարերկրյա ընկերությունների ու առանձին ներդրողների համար:

Համենայն դեպս, դատելով հատկապես վերջին շրջանում դեսպան Միլզի գործունեությունից, հնչեցրած ելույթներիցˋ կարելի է ենթադրել, որ այդ պահանջը լինելու է առաջնահերթությունների թվում. Վաշինգտոնը, ելնելով իր արտաքին քաղաքական շահերից, ամենայն հավանականությամբ, նպատակադրվել է ԵԱՏՄ երկրներում ամրապնդել իր ֆինանսատնտսական ներկայությունը, ինչի համար, սակայն, այս երկրներում, այդ թվումˋ Հայաստանում, կոռուպցիան դարձել է իսկական խոչընդոտ, որը վանում է օտարերկրյա ներդրողին, քանի որ որքան էլ ԱՄՆ կառավարությունը ցանկանա իր համար շոշափելի ներկայություն ապահովել այս կամ այն երկրի տնտեսության մեջ, չի կարող արտասահմանցի կապիտալիստին արդյունավետորեն ուղղորդել այստեղˋառանց նրան հստակ երաշխիքներ տալու:

Կարծում ենքˋ բոլորովին պատահական չէր օրերս կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այստեղ զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Զեկուցվել է նաև, որ քայլեր են իրականացվում արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ: Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Ակնհայտ է, որ ԱՄՆ մեսիջները սկսում են տեղ հասնել,և մերոնք,ուզած-չուզած,գոնե առերևույթ քայլեր են ձեռնարկում ԱՄՆ «աչքից չընկնելու» համար, չէ՞ որ դա կարող է «խփել» նաև իրենց գրպանին,ու Միլզը դադարի հանդես գալ միջնորդի դերումˋ կառավարությանը զանազան դրամաշնորհներ շնորհելու հարցում: Մի՞թե մտածում էիք, որ այսպիսի հապճեպությունը պայմանավորված է երկրի ապագայի վերաբերյալ մտահոգությամբ, չէ միˋ չէ…

Մենքˋ հասարակ քաղաքացիներս, որ հեռու ենք աշխարհաքաղաքական բարդ խաղերից, միանշանակորեն պետք է շահագրգիռ լինենք, որպեսզի մեր երկրում ներդրումներ արվեն, ինչը պետության համար կունենա ոչ միայն ստրատեգիական նշանակություն, այլև կհանգեցնի երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանըˋ հանապազօրյա հացով ապահովելով մեծ թվով քաղաքացիների:

Դավիթ Բաբանով

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»