Հնդկաստանի ՌՕՈՒ-ի վրա հարձակման հետեւանքով զոհվածներ եւ վիրավորներ կան
ПолитикаՀնդկաստանի Փենջաբ նահանգի Պաթհանկոտ բնակավայրում Հնդկաստանի ՌՕՈՒ-ի բազայի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով առնվազն 11 մարդ զոհվել է, եւս 20-ը վիրավոր է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջիվ Մեհրիշին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ՌՕՈՒ-ի անձնակազմում վեց զոհված եւ ութ տուժած կա:
Օպերացիայի ընթացքում նաեւ վեց ահաբեկիչ է վերացվել: Եվ երկու ահաբեկիչ կարող է մնացած լինել բազայի տարածքում: Իշխանությունները պնդում են, որ ահաբեկիչներին հաջողվել է մինչեւ հարձակումը առեւանգված ոստիկանական մեքենայով մոտենալ բազային: Այն նկատել են գյուղում, հարձակման վայրից մեկ կմ հեռու: Ենթադրվում է, որ դրա գլխավոր թիրախը պիտի լինեին Մի-35 ուղղաթիռները եւ ՄիԳ-21 կործանիչները, որոնք տեղակայված էին Պաթհանկոտում, սակայն ահաբեկիչներին չի հաջողվել հասնել դրանց: Հնդիկ զինվորականները կարծում են, որ ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են ներթափանցել պակիստանյան Բահավալպուր քաղաքից (Փենջաբի նահանգ): Ենթադրվում է, որ նրանք մաս էին կազմում ահաբեկչական «Ջայշ-է-Մուհամմադ» («Մուհամմեդի բանակ») խմբավորման, որը ստեղծվել է 2000-ին եւ գործում է հնդկական Ջամմու եւ Քաշմիր հյուսիսային նահանգի տարածքում: 2001-ին նրա անդամները հարձակվել էին Հնդկաստանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի վրա, այդ ժամանակ 10 մարդ էր զոհվել: