Բենիտես. Պաշտոնանկությանս մասին հարցն անիմաստ է
СпортՊաշտոնանկության մտավախություն ունենալու մասին հարց կարելի է տալ, բայց այն անիմաստ է ու դատարկ, ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Վալենսիայի» հետ հանդիպումը 2:2 հաշվով ավարտելուց հետո:
«Կարեւոր է միայն արդյունքը: Թիմի ջանքերն արժանի են գովասանքի: Երկրորդ խաղակեսը ծանր ստացվեց: Թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Ունեինք հաղթանակի շանս, բայց կար նաեւ պարտության ռիսկ: Ափսոս, որ գնդակ բաց թողեցինք մեր երկրորդ գոլից անմիջապես հետո»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Վալենսիայի» հետ հանդիպման ընթացքում հաշվի մեջ երկու անգամ առջեւում էր, սակայն բաց թողեց հաղթանակը:
«Ռեալը» 37 միավորով մնաց երրորդ տեղում եւ 4 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին»: «Բարսելոնան» 39 միավորով երկրորդն է եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: