Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհի ամենաանսովոր 9 մոդելները (լուսանկարներ)

Ասում են, թե մարդու գեղեցկությունը նրա աչքերում է թաքնված: Այս հոդվածում ներառված սովորական մոդելների համար այս խոսքը երբեք ավելի ճշմարիտ չէր հնչել:

 1  Մկանային դիստրոֆիայով տառապող կինը կատակով դիմել է նորաձևության մոդելի աշխատանքի համար ու ստացել այն


Ջիլիան Մերկադոն նորաձևություն լուսաբանող լրագրող է: Մերկադոն տառապում է մկանային դիստրոֆիայով ու անվասայլակ է օգտագործում: Նորաձևության ամսագրում աշխատելով՝ նա հանդիպում է «Diesel» նորաձևության տան գեղարվեստական ղեկավար Նիկոլա Ֆորմիչետտիին: Մի քանի ամիս անց, երբ «Diesel»-ը քասթինգ էր անցկացնում երիտասարդ մոդել գտնելու համար, ով կարող էր մշակութային բազմազանություն ներկայացնել, Մերկադոն զուտ կատակով դիմում է:

Շուտով նա էլ. նամակ է ստանում, որտեղ նրան տեղեկացնում են, թե կազմակերպությունում հավանել են նրա կերպարը, ու նրան խնդրում են մի քանի ուրիշ լուսանկար ուղարկել: 22 այլ մոդելների հետ Մերկադոն ընտրվում է որպես Diesel-ի հաջորդ արշավի դեմք:

Երբ լուսանկարիչներն աշխատում էին նրա հետ, Մերկադոն չէր թաքցնում իր անվասայլակը, սակայն նա անհանգստանում էր, թե հանրության կողմից ինչպես կընդունվեն լուսանկարները, երբ դրանք հայտնվեն Ինստագրամում: Ի ուրախություն՝ մարդիկ դրականորեն են ընդունել դրանք:

 2  85-ամյա մոդելը մինչ այսօր Lingerie ներքնազգեստ է գովազդում

Image

Մոդել Դաֆնի Սելֆը ապացուցում է, որ երիտասարդությունն ու գեղեցկությունը այնքան էլ փոխկապակցված չեն, որքան շատերն են կարծում: Այս տատիկը 60 տարի է, ինչ զբաղվում է մոդելային կարիերայով, ու մինչ այսօր կատարյալ տեսք ունի: Լինելով 85 տարեկան՝ նա բրիտանական պոդիումների ամենատարիքով մոդելն է, ով մասնակցում է Dolce & Gabbana, Tata-Naka և Michiko Koshino-ի ցուցադրություններին:

 3  Շիլաչք մոդելը, ով կոտրել է նորաձևության գեղեցկության ստանդարտները

Image

Մոֆֆին բոլոր սուպերմոդելների նման չէ: Նա երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր ու մարմնի ճիշտ կառուցվածք ունեցող մոդել է, սակայն կա մի բան, որ նրան առանձնացնում է բոլորից` նա աչքերի շիլություն ունի:
Ֆիզիկական թերություններ ունեցող աղջիկները հնարավորություն չեն ունենում իրենց կարիերան ստեղծել մոդելային ասպարեզում, սակայն Մոֆֆիի դեպքում հենց նրա շեղաչք լինելը նրան օգնել է հաջողության հասնել ու շատերին գերել իր տեսքով:

Մոֆֆիի մաքուր ու բնական գեղեցկությունը գերել է Storm մոդելային գործակալությանը, որտեղ առաջին անգամ նկատել էին նաև Քեյթ Մոսին: Մոֆֆիի լուսանկարները տեղ են գտնել այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսին Pop-ն է:

 4  Ամպուտացված ոտքով նախկին նավաստին իր երկրորդ կարիերան է զարգացնում՝ աշխատելով ֆիտնես մոդել

Image

Նավատորմի նախկին նավաստի 24-ամյա Ալեքս Մինսկին չորս տարի առաջ կորցրեց իր աջ ոտքի մի մասը ու գրեթե կորցնում էր իր կյանքը Աֆղանստանում ծառայության ընթացքում ականի պայթյունից:

Մինսկին կարողացել է պրոթեզային ոտքով քայլել սովորել: Մի օր մարզասրահում մարզվելու ժամանակ նրան են մոտենում ու հարցնում, թե երբևէ աշխատել է որպես մոդել: Նրան մոտեցողը լուսանկարիչ Թոմ Քուլիսն էր, ում հետ էլ նա սկսում է իր երկրորդ կարիերան՝ այս անգամ մոդելային ասպարեզում:
Իր առաջին լուսանկարներից հետո մինչ օրս Մինսկին շարունակում է գրավել համացանցը՝ իր մարմնի կատարյալ կառուցվածքով ու գեղեցիկ դաջվածքներով:

 5  Աշխարհի ամենաբարձրահասակ մոդելըով 2,2մ հասակ ունի

Image

34-ամյա Ամազոն Իվը աշխարհի ամենաբարձրահասակ մոդելն է: Նա նաև հայտնի է որպես Էրիկա Էրվին: Շատ կանայք ու տղամարդիկ նրա կողքին գաճաճ են թվում:

Էրիկան իր մոդելային կարիերան սկսել է 4 տարի առաջ, երբ հայտնվեց Զoo Weekly ամսագրի շապիկին: Մինչ այդ նա աշխատել է նաև քաղաքական լոբբիստ, անձնական մարզիչ: Իսկ այժմ նա նաև հավելյալ գումար է աշխատում՝ 400 դոլար վճարի դիմաց տղամարդկանց թույլ տալով իր հետ ըմբշամարտով զբաղվել:

14 տարեկանում նա արդեն 175 սմ հասակ ուներ: Իվը միշտ երազել է Հոլիվուդյան աստղ դառնալու մասին, սակայն նրան կամ այլմոլորակայինների, կամ էլ հրեշների դերեր են առաջարկել: 2013թ.-ին Իվը նկարահանվել է «hwmlock Grove» հեռուստաֆիլմաշարում:

 6  Կինը, ով աշխատում է որպես տղամարդ մոդել


35-ամյա Քեյսի Լեգլերը բացառապես տղամարդկանց հագուստ է ներկայացնում: Լեգլերը պայմանագիր է կնքել Ford մոդելային գործակալության հետ:
Նա իր մոդելային կարիերան սկսեց այն ժամանակ, երբ նրա ընկերներից մեկը` լուսանկարիչ Քես Բըրդը, նրան հրավիրեց Muse ամսագրի համար մասնակցելու ֆոտոնախագծի, որտեղ պետք է լուսանկարվեր տղամարդու կերպարում: Նրա լուսանկարները տեսնելուց հետո Ford մոդելային գործակալությունը հենց հաջորդ օրը կապվել է Քեյսի Լենգլերի հետ` աշխատանքի առաջարկություն անելու համար:

 7  Պլյուս չափսի մոդել, ով ունի աշխարհի ամենամեծ կոնքերը

Image

Լոս Անջելոսից Միքել Ռուֆինելին աշխարհի ամենալայն կոնքերն ունեցող կինն է: Նրա կոնքերի լայնությունը հասնում է 254 սմ-ի, ինչը նշանակում է, որ դռների միջով անցնելիս նա դժվարությունների է հանդիպում, իսկ տրանսպորտից օգտվելու համար նրան երկու նստատեղ է անհրաժեշտ լինում:

Միքելը բեռնատար է վարում, որովհետև սովորական մեքենայում տեղավորվելւ դժվար է նրա համար: Ինչևէ, նա չի ցանկանում նիհարել ու հպարտանում է իր կազմվածքով: Այսօր նա գեր ու գեղեցիկ կանանց մասին մի վեբկայքի համար մոդել է աշխատում` յուրաքանչյուր նկարահանման համար վաստակելով 1000 դոլար:

 8  Տգեղ տղամարդիկ ու կանայք, ովքեր տգեղ մարդկանց համար մոդելային  գործակալությում մոդել են աշխատում

Image

Գովազդային բիզնեսում բազմաթիվ մոդելներ են աշխատում, սակայն նրանցից բոլորը չեն, որ «սուպերմոդելներ» են:
Քասթինգներում երբեմն պահանջվում են ինչ-որ հատուկ կամ տարօրինակ տեսք ունեցող մարդիկ: Լոնդոնում գոյություն ունի գովազդային գործակալություն, որը մասնագիտացված է տարօրինակ տեսք ունեցող դերասաններ ու մոդելներ հավաքագրելով: Այստեղ հավաքագրվող մոդելները դասակարգվում են «թզուկներ», «բայքերներ», «երկվորյակներ», «բոդիբիլդինգով զբաղվողներ», «մեծ քանակությամբ պիրսինգով» կամ «դաջվածքներով» մարդիկ:

 9  72-ամյա պապիկը, ով դեռահաս աղջիկների հագուստ է գովազդում

Image

2012թ.-ին համացանցում հայտնվեցին 72-ամյա չինացի տղամարդու լուսանկարները, ով դեռահաս աղջիկների հագուստ էր գովազդում: Այն, ինչ իրականում որպես հումոր սկսվեց, շուտով գովազդային մեծ ու հաջողված արշավ դարձավ:

Չինաստանից Լիու Խիանպինգը առաջին մեծահասակ տղամարդ մոդելն է, ով համացանցում մեծ հաջողությունների է հասել՝ դեռահաս աղջիկների հագուստ գովազդելով իր թոռնուհու նորաձևության խանութի համար: Պապիկի ինքնավստահությունն ու կազմվածքը միլիոնավոր մարդկանց է գերել ու վաճառքն ավելացել է 5 անգամ:

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank