Բավարիայից հեռանալու պատճառը հասարակ է. ցանկանում եմ աշխատել ԱՊԼ-ում. Գվարդիոլա
Спорт«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է առաջիկա ամռանը մյունխենյան ակումբը լքելու որոշումը:
«Բավարիայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառը հասարակ է. ես ցանկանում եմ աշխատել անգլիական Պրեմյեր լիգայում:
Դեռ բավականաչափ երիտասարդ եմ և ինձ նոր փորձություն է հարկավոր: Շատ շնորհակալ եմ «Բավարիային» ինձ վստահելու համար:
Իմ նոր թիմի հարցում դեռ չեմ կողմնորոշվել»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գվարդիոլան, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: