Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եռասերունդ երկրապահական ընտանիքն Ամանորի նախաշեմին աննախադեպ ակցիա իրականացրեց

Общество

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եռասերունդ երկրապահական ընտանիքը Ամանորի նախաշեմին աննախադեպ ակցիա իրականացրեց։  Նվերներով եւ բարեմաղթանքներով երկրապահները եղան ՀՀ տարածքի բոլոր սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում։

Հունվարի 9-ից ծրագիրը շարունակվում է Արցախում։ ԵԿՄ երեք սերունդների ներկայացուցիչներից բաղկացած 6 մեծ խումբ է ձեւավորվել, որոնք, Ձմեռ Պապիների ուղեկցությամբ, այցելում են Արցախի բոլոր շեներ, զորամասեր, հենակետեր, հիվանդանոցներ եւ այլուր։ Երկրապահական խմբերից մեկը ծրագիրն իրականացնում է Ստեփանակերտ-Շուշի ուղղությամբ, երկրորդը՝ Մարտակերտի, երրորդը՝ Հադրութի, չորրորդն՝ Ասկերանի, հինգերորդը՝ Մարտունու եւ վեցերորդը՝ Քարվաճառի։ Միջոցառումներն ուղեկցվում են նաեւ ծաղկեդրումներով՝ Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ 2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։

Բոլոր միջոցառումների ժամանակ նաեւ կատարվում է մայրերի պարգեւատրություն, որ նույնպես ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությունն է։ Մանվել Գրիգորյանը մայրապաշտ է եւ անչափ կարեւորում է այդ սկզբունքով սերունդների դաստիարակումը։ Այդ պատճառով զորավարը բոլոր երկրապահ մայրերին, բոլոր երկրապահների մայրերին ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու որոշում է ստորագրել։ Արդեն իսկ պարգեւատրվել են հազարավոր մայրեր, այս օրերին պարգեւները հանձնվում են Արցախի մայրերին։

Բոլոր հանդիպումների ժամանակ երկրապահական պատվիրակություններն ընթերցում են Երկրապահի ղեկավարի հետեւյալ ուղերձը.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն:

Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը։ Շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին՝ մեր հերոսական ժողովրդին, հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին։ Նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ նշվեց լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձը: Այդ միջոցառման ժամանակ մենք հայոց հերոս մայրերի մեծարման գեղեցիկ ակցիա իրականացրինք: Պարգեւատրեցինք ազատամարտիկների մայրերին: Մայրապաշտ սերունդ դաստիարակելն անչափ կարեւոր է: Ուստի ես հրաման եմ ստորագրել բոլոր երկրապահ մայրերին, բոլոր երկրապահների մայրերին ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու մասին: Ծրագիրը շարունակական է: Մայրերի պարգեւները մենք հանձնում ենք բոլոր երկրապահական միջոցառումների ժամանակ, պարգեւատրումներ իրականացրել ենք Հայաստանի ողջ տարածքում ամանորյա այցերի ժամանակ՝ բոլոր բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, կալանավայրերում: Այսօր նույն ծրագիրն իրականացնում ենք Արցախում:

Ամանորի, Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաեւ՝ բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ իմ որոշմամբ եռասերունդ երկրապահական ընտանիքը այցելություն է կազմակերպում Արցախ աշխարհ։ ՀՀ տարածքի բոլոր սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր, հենակետեր, ծերանոցներ, մանկատներ, կալանավայրեր այցելությունից հետո՝ եռասերունդ Երկրապահը, նմանատիպ ծրագիր է իրականացնում Արցախում։

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում: Արցախահայությունը դեռ 1988-ից միասնաբար վճռել է ապրել Մամիկոնյանների ավանդով՝ գիտակցելով, որ իմացյալ մահն անմահություն է։ Հայ ազգն էլ արցախահայության կողքին է, Երկրապահը միշտ եւ ցանկացած հարցում աջակցել եւ աջակցելու է Արցախին։ Երկրապահը 1989-ից Արցախում է եւ ընդմիշտ մնալու է Արցախում: Դա հրաշալի հասկանում է նաեւ նենգաբարո թուրքը, ով իրականում արդեն համոզվել է, որ Արցախն այլեւս երբեք չի լինի իր ենթակայության տարածք։ Արցախը թշնամուն չենք թողնի՝ թեկուզ մեկ հայ մնա կենդանի։ Այո՛, ազգովի պատրաստ ենք նույնիսկ զոհողությունների գնով պաշտպանել Արցախի անկախությունը։

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից մինչեւ պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք եւ վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին: Շուն թուրքն էլ է քաջ գիտակցում, որ հայոց բանակն ունակ է պատժել իրենց ցանկացած ոտնձգություն, սակայն, եթե դրանք մոռացել են 1994-ի մայիսը, եթե մոռացել են, թե ինչպես էին ծնկաչոք հրադադար մուրում, ապա ՀՀ բանակը կարող է նպատակահարմար պահին նրանց հիշեցնել դա։

Բանակը Երկրապահի զավակն է, եւ մենք հպարտանում ենք, որ այսօրվա բանակը հզոր եւ պաշտպանունակ է, որ մեր ձեւավորած ավանդույթների շարունակողն է։ Մենք հպարտանում ենք, որ սահմանային առաջնագծում ծառայություն են իրականացնում, հայրենիքի նկատմամբ պարտքն են կատարում, մարտական առաջադրանքներ են իրականացնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի որդին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի որդիները, անվտանգության ազգային ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանի որդին, ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի որդին, բոլոր արցախցիների զավակները։ Սա ապացույց է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը մեկ ամբողջություն են, որ միացյալ ծրագիր են իրականացնում։

Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն 1989-94-ին, ոչ միայն այսօր, այլեւ առհավետ:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

2016 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր գործն արդար է եւ մենք կգործենք միասնությամբ։ Թո՛ղ որ 2016-ը խաղաղության եւ ստեղծարար աշխատանքի տարի լինի։

Աստված բոլորիս պահապան:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»