Լիվերպուլը պատրաստ է 34 մլն եվրոյով վաճառել Սթարիջին
Спорт
Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է հրաժեշտ տալ հարձակվող Դանիել Սթարիջին 34 մլն եվրոյի դիմաց,- այդ մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Հաղորդվում է, որ դրա պատճառը ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքներն են, ինչի պատճառով անգլիացու ապագան Լիվերպուլում հարցականի տակ է: Մերսիսայդցիները պատրաստ են արդեն ձմռանը բաց թողնել նրան, եթե ստանան համապատասխան առաջարկ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 5 խաղում Սթարիջը խփել է երկու գոլ: