Գյունդոգան. Չեմ բացառում, որ կհեռանամ «Բորուսիայից»
СпортԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը չի բացառել, որ ամռանը կարող է հեռանալ գերմանական թիմից: Պայմանագրի երկարաձգման մասին որոշում ֆուտբոլիստը դեռ չի ընդունել:
«Ապագայիս վերաբերյալ հստակ որոշում դեռ չունեմ: Բնականաբար, ամեն ինչ պետք է լավ մտածված լինի, քանի որ պրոֆեսիոնալ կարիերան սահմանափակված է ժամանակի մեջ: Այդ հարցը դեռ բաց է: Ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ հարձակման փուլում»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: