Արթուր Ավագյանը «Գանձասար Կապան»-ից տեղափոխվել է «Ալաշկերտ»
Спорт«Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 27-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանի հետ:
Ինչպես տեղեկացրեց ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը, Ավագյանը ցանկություն է հայտնել հանդես գալ այլ ակումբում:
«Գանձասար Կապանի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագյանից ցուցաբերած ջանքերի ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում:
27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման։