Վերատին կարծում է՝ «ՊՍԺ»-ն պետք է երկարաձգի Իբրահիմովիչի պայմանագիրը
Спорт«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարծում է, որ ակումբի ղեկավարությունը պետք է երկարաձգի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը: 34-ամյա շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
-Ակումբի նախագահ լինելու դեպքում ես առանց երկմտելու կերկարաձգեի Զլատանի հետ պայմանագիրը: Ես շատ լավ եմ ճանաչում Իբրային: Ամեն օր մարզումների ժամանակ տեսնում եմ նրա աշխատանքը և կարող եմ ասել, որ նա շարունակում է մնալ ուժեղագույնների թվում,-Վերատիի խոսքը մեջբերված է «Le Parisien»-ից:
Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 15 խաղի, խփել է 15 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում: