Հայ գեղասահորդները կպայքարեն 2016թ-ի Գեղասահքի աշխարհի առաջնության ուղեգրերի համար
СпортՄարտի վերջին Բոստոնում կայանալիք Գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար դեռ վարկանիշներ պետք է նվաճեն մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգն արդեն ունի առաջնությանը երկա ր ծրագրով մասնակցելու ուղեգիր: Հունվարին կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունն այս զույգին հնարավորություն կտա նվաճելու կարճ ծրագով հանդես գալու ուղեգիր:
Աշխարհի առաջնությանը կարճ եւ երկար ծրագրերը ներկայացնելու ուղեգրի համար Եվրոպայի առաջնությանն ու դրան հաջորդող վարկանիշային մրցաշարերի ընթացքում պետք է պայքարի նաեւ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը:
Անաստասիա Գալուստյանն առայժմ միակ գեղասահորդուհին է, որ դեռեւա 2015թ-ից ապահովել է իր մասնակցությունը 2016 թ-ի Աշխարհի առաջնությանը: