Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հավաք է անցկացնում Երևանում
СпортՀայաստանի հունահռոմեական ոճիըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանիղեկավարությամբ` հավաք է անցկացնում Երևանում:
ՀԱՕԿ լրատվության բաժինը հայտնում է, որ Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ:
Հավաքականը նախապատրաստվում է հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Ըմբիշները հավաք կանցկացնեն նաեւ Երեւանում: Հունվարի 14-ին մեկնարկած հավաքը կեզրափակվի հունվարի 28-ին: