Լևանդովսկուն և Գյոտցեին կարողացանք փոպարինել Մխիթարյանով և Օբամեյանգով. Վատցկե
СпортԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ակումբի համար այնքան էլ ցավալի չի համարում գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռանալը:
Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, նա նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և գաբոնցի հարձակվող Պիեռ էմերիկ Օբամեյանգը կարողացել են փոխարինել նրանց:
«Եթե ինչ-որ մեկը հեռանա, ապա ստիպված կլինենք փոխարինող գտնել նրա համար։ Օրինակ՝ դա տեղի ունեցավ Լևանդովսկու և Գյոտցեի հետ, որոնց հաջողվեց փոխարինել Մխիթարյանի և Օբամեյանգի միջոցով»,- ասել է Վատցկեն: