Թախթիր մրցաշարում Արթուր Բաղդասարյանը գրավել է 5-րդ տեղը
СпортԹեհրանում ընթացող Թախթիր մրցաշարում ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Բաղդասարյանը գրավել է մրցանակային 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, հունվարի 15-ին եւս երեք քաշայի կարգերում մրցում են ընթացում: Հուշամրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ Թախթիի գավաթի 36-րդ խաղարկությունում մրցա նակային են 1-6-րդ տեղերը: 1-ին տեղ գրավողը կստանա 3 հազար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000, 6-րդը՝ 500 դոլար պարգևավճար: Հատուկ մրցանակ՝ 5 հազար դոլար պարգևավճար կհանձնվի +90 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված ըմբիշին: