Թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը անցկացվել է Մելբուրնում
СпортԱվստրալիայի Մելբուրն քաղաքում հունվարի 15-ին տեղի է ունեցել թենիսի տարվա առաջին «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) տղամարդկանց եւ կանանց մենախաղերի վիճակահանությունը:
Մրցաշարում առաջին համարով հանդես գալու իրավունք տղանարդկանցից ստացել է վարկանշային աղյուսակի առաջատար սերբ Նավակ Ջոկովիչը, ում մրցակիցը առա ջին փուլում կլինի կորեացի Հյուն Չունը:
Աղյուսակի վերեւի հատվածում 3-րդ համարով մրցաշարին մասնակցության իրավունք է ստացել նաեւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Առաջին փուլում նրա մրցակիցը Վրաստանը ներկայացնող Նիկոլոս Բասիաշվիլին:
Ջոկովիչի եւ Ֆեդերերի հետ աղյուսակի նույն հատվածում հանդես գալու իրավունք ստացել են 6-րդ համարով հանդես եկող չեխ Տոմաշ Բերդիխն, ում մրցակիցը առաջին փուլում լինելու է հնդկաստանցի Յուկի Բհամբրին եւ 8-րդ համարն ստացած ճապոնացի Կեի Նիշիկորին: Առաջին փուլում նա կխաղա գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:
Կանանց վիճակահանության արդյունքում մրցաշարային աղյուսակի վերեւի հատվածում առաջին համարով մասնակցելու է WTA վարկանշային աղյուսակի առաջատար ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: Այս փուլում նա կպայքարի իտալուհի Կամիլա Ջորջիի հետ: Այղյուսակի այս հատվածում Ուիլյամսի հետ հանդես գալու իրավունք են ստացել 4-րդ համարով հանդես եկող լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ում առաջին մրցակիցն է ամերիկուհի Քրիստինա Մակխեյլը, 5-րդ համարով հանդես եկող ռուս Մարիա Շարապովան, ով կմրցի ճապոնացի Նաո Հիբինոյի հետ եւ չեխ Պետրա Կվիտովան:
Տղամարդկանց մրցաշարում աղյուսակի ներքեւի հատվածում 2-րդ համարով հանդես կգա բրիտանացի Էնդի Մարեյը, ով առաջին փուլում կմրցի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Իսկ 4-րդ համարը ստացած շվեյցարացի Ստեն Վավրինկան այս փուլում կմրցի ռուս Դիմիտրի Տուրսունովի հետ: Աղյուսակի ներքեւի հատվածում հանդես գալու իրավունք են ստացել իսպանացի Ռաֆայել Նադալն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը:
Կանանցից աղյուսակի ներքեւի հատվածում 2-րդ համարով հանդես գալու իրավունք է ստացել ռումինուհի Սիմոնա Հալեպը, 3-րդ համարը ստացած Գարբինե Մուգուրուզան,
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկելու է հունվարի 18-ին և ավարտվելու է հունվարի 31-ին: