Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Մուսալեռ»-ի միջադեպի գործով չորս անձ մեղադրյալ է, երկուսը՝ կասկածյալ

«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունների արդյունքում պարզվում են դեպքի մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված համալիրում տեղի ունեցած խուլիգանությանը, որն ավարտվել է 22-ամյա Արամ Կարապետյանի սպանությամբ, մասնակցություն է ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Թովմասյանը։ Նախնական տվյալներով՝ վերջինս խմբի կազմում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, հայհոյել  համալիրի աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ Ս.Խլղաթյանի կանչով համալիր ժամանած Արմեն Խլղաթյանի և Արամ Կարապետյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 15-ին քննիչը որոշում է կայացրել Ս.Թովմասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը և թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից՝ քննիչը  նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Շարունակվում են միջոցներ ձեռնարկվել նաև՝ Ա.Կարապետյանի սպանության մեղադրանքով հունվարի 7-ից հետախուզման մեջ գտնվող Արթուր Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով`  Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի` 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ 

Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօ րինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 9-ին հետախուզում էր հայտարարվել նաև միջադեպի մեկ այլ մասնակցի՝ Խ.Խաչիկյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Հետախուզվողն հունվարի 16-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկ այլ հետախուզվող՝ Ա.Պառավյանը, ինքնակամ ներկայացել էր հունվարի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հունվարի 14-ին ինքնակամ ներկայացել են Էջմիածին քաղաքի ևս երկու բնակիչ՝ Դ.Հասրաթյանը և Գ.Գրիգորյանը, ովքեր ցուցմունք են տվել, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 5-ի գիշերը, ժամը 23։50-ի սահմաններում, իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ՝ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետևանքով ստացել են կոտրվածքներ։ Կասկածյալներ Դ.Հասրաթյանի և Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին ։

Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները։

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»