Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից 3 հազար դոլար պարգևավճար կբերեն
СпортԹեհրանում անցկացվող «Թախթիի գավաթի» միջազգային 36-րդ մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ըմբիշը երեք գոտեմարտ է անցկացրել եւ զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը:
65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով պարտվել է իրանցի Ղիյասի Մորթեզային եւ զբաղեցրել մրցանակային 5-րդ տեղը:
«Թախթիի գավաթի» միջազգային 36-րդ մրցաշարին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ: Մրցանակային են եղել 1-6-րդ տեղերը: 1-ին տեղը գրավողը ստացել է 3 հազար, 2-րդը՝ 2500, 3-րդը՝ 2000, 4-րդը՝ 1500, 5-րդը՝ 1000, 6-րդը՝ 500 դոլար պարգևավճար: