Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտությամբ մեկնարկեց Զարգացման Գավաթ-2016-ում
СпортԲելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է «Զարգացման Գավաթ-2016»-ը, որին մասնակցում է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը։
Առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը 0։3 հաշվով պարտվել է Ռուսաստանին։
Թիմն ընդգրկված է B խմբում, որտեղ մրցակից Իսրայելի եւ Լիտվայի միջեւ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։10-ին։
Հայաստանի Մ-17 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին Իսրայելի դեմ։