2016 թվականի իմ նպատակը «Շախտյոր»-ից հեռանալն է. Ալեքս Տեյշեյրա
Спортshabat.am-ը գրում է.
Ուկրաինական «Շախտյոր»-ի բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան հայտարարել է, որ հանուն ազգային հավաքականում հանդես գալու նա պատրաստ է հեռանալ ուկրաինական թիմից:
«Շախտյոր»-ն այդքան էլ հայտնի չէ Բրազիլիայում: Կարծում եմ՝ ազգային հավաքականում ընդգրկվելու համար ինձ հարկավոր է փոխել ակումբային գրանցումս: Սա իմ նպատակն է 2016 թվականին: «Չելսի՞»-ն. հաճելի է լսել, որ նման ակումբ հետաքրքրված է իմ ծառայություններով»,- Globo-ն փոխանցում է Տեյշեյրայի խոսքը