Ատլետիկն այն եզակի թիմերից է, որոնք իսկապես հաղթել են Բարսելոնային. Լուիս Էնրիկե
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա հանդիպման մասին Պրիմերայի 20-րդ տուրում։ Խաղը կկայանա հունվարի 17-ին։
«Կարծում եմ, որ «Ատլետիկը» խաղալու այնպես, ինչպես եւ միշտ։ Նրանք շատ խիտ են գործում, սակայն արդեն սովոր ենք։ Հիանալի գիտենք «Ատլետիկին», այդ պատճառով նրանց համար բարդ կլինի։ Մի քանի տարի է հիանում եմ մրցակցի խաղով։ «Ատլետիկն» այն եզակի թիմերից է, որոնք իսկապես հաղթել են «Բարսելոնային»։
Այս թիմի դեմ միշտ էլ բարդ է, քանի որ նրանք մարտնչում են ամեն խաղի համար»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Football-Espana»-ն։